ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանը պատրաստակամ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում վերսկսել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման լիարժեք գործընթացը։
Загружается новость ... "Лево"
Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Չեխիայի ԱԳ նախարար Յակուբ Կուլգանեկի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադառնալով Նյու Յորքում իր ունեցած հանդիպումներին:
Միրզոյանը կարևորեց սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և սեպտեմբերի 24-ին՝ համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպումները:
«Դրանք, ըստ էության, գալիս են ևս մեկ անգամ փաստելու, որ հակամարտության խաղաղ կարգավորումը, քաղաքական կարգավորումը մնում է օրակարգում: Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպումներին վերահաստատել եմ Հայաստանի պատրաստակամությունը՝ վերսկսելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման լիարժեք գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա»,-նշեց Միրզոյանը:–0–