Հայաստանը ԼՂ ժողովրդի ճակատագիրը չի կարող որոշել. Փաշինյան
25.07.2023,
15:05
Հայաստանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը չի կարող որոշել, ԼՂ ներկայացուցիչներն իրենք պետք է լինեն բանակցությունների, երկխոսության կողմ, հայտարարել է Փաշինյանը

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը չի կարող որոշել, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ։
«ԼՂ ներկայացուցիչներն իրենք պետք է լինեն բանակցությունների, երկխոսության կողմ, և մենք հենց այդ օրակարգն ենք առաջ մղում՝ նկատի ունենալով, որ ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է քննարկվեն ԼՂ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ, Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ֆորմատով, միջազգային մեխանիզմի շրջանակներում», – ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ կարծում է՝ ԼՂ ներկայացուցիչները՝ ժողովուրդը, կառավարությունը, այս բանաձևի շրջանակներում հնարավորություն կունենան իրենց հուզող բոլոր հարցերը հասցեագրել և ոչ միայն հարցեր առաջադրել, ոչ միայն բովանդակություն գեներացնել, այլև, որ շատ կարևոր է, կրել այդ բովանդակության հետ առնչվող քաղաքական պատասխանատվությունը, և ոչ միայն քաղաքական պատասխանատվությունը:
Նա ընդգծել է, որ դա է ճիշտ ճանապարհը:
Պատասխանելով հարցին, թե Հայաստանն այս պահին կարո՞ղ է որևէ փոփոխություն մտցնել հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում՝ կապված Արցախի հետ, Փաշինյանը նշեց. «Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ մտածելու հարց է, թե արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի մեջ պետք է անդրադարձ լինի ԼՂ-ին, այսինքն՝ համապարփակ լուծում, թե՞, այնուամենայնիվ, ԼՂ-ի ժողովրդի իրավունքների և անվտանգության հետ կապված հարցերը պետք է առաջ ընթանան և հասցեագրվեն այլ տրամաբանությամբ: Այս հարցում մենք որոշում չունենք։ Սա չի նշանակում, որ դիրքորոշում չունենք»։–0–