+10
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում ձևավորվել է աշխատանքային խումբ Արցախի ժողովրդին աջակցելու նպատակով

11:45
29 Դեկտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ձևավորվել է աշխատանքային խումբ Արցախի ժողովրդին աջակցելու նպատակով:

Աշխատանքային խումբը կգլխավորի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

«Լաչինի միջանցքի՝ շուրջ 18 օր փակ լինելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը օր-օրի սրվում է։ Լեռնային Ղարաբաղի հարյուրավոր ընտանիքներ շարունակում են մնալ կիսված՝ հայտնված լինելով բլոկադայի տարբեր կողմերում։ Առաջին անհրաժեշտության ապրանքների պակասը դառնում է ավելի ու ավելի զգալի։ Խանութների ցուցափեղկերը դատարկվել են, հանրային օբյեկտներում սննդի մատակարարման սահմանափակումներ են մտցվում, հանրությունը գտնվում է սոցիալ-հոգեբանական լարված վիճակում։ Այս ամենը հաշվի առնելով՝ հաստատված հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցելու նպատակով փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ աշխատանքային խումբ ձևավորելու որոշում եմ կայացրել, որի խնդիրը Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ հումանիտար հարցերի մշտադիտարկում իրականացնելը և անհրաժեշտ հրատապ աջակցություն ցուցաբերելն է լինելու, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների օգնությամբ»,- ասաց վարչապետը։

Նա նաև նշեց, որ աշխատանքային խմբում կընդգրկվեն նաև առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները, ինչպես նաև այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:08
22 Մարտի 2023
Ապատեղեկատվություն է. Արցախում զորք և զինամթերք չի տեղափոխվել
Ադրբեջանն ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր հայկական կողմը՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, զորք և զինամթերք է տեղափոխել
13:19
22 Մարտի 2023
Արցախի 7 բնակիչ հայտնվել է ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակի թիրախում
Այսօր Արցախի 7 բնակիչ հայտնվել է ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակի թիրախում
08:43
22 Մարտի 2023
Ադրբեջանը կեսգիշերին կրկին փակել է Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանը կեսգիշերին կրկին փակել է Արցախի գազամատակարարումը
17:55
19 Մարտի 2023
Ադրբեջանական դիրքերից կրակ է բացվել Արցախի բնակչի ուղղությամբ
Ադրբեջանական դիրքերից կրակ է բացվել Արցախի բնակչի ուղղությամբ
13:09
16 Մարտի 2023
Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում. Փաշինյան
Փաշինյանի խոսքով, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում
21:40
14 Մարտի 2023
Արցախից հայտնել են, թե ինչ է իրականում ՀՀ-ից տեղափոխել ԱՀ (ՖՈՏՈ)
Արցախից հայտնել են, թե ինչ է իրականում ՀՀ-ից տեղափոխել ԱՀ. ՖՈՏՈ
11:28
14 Մարտի 2023
Արցախի ԱԳՆ–ն արձագանքել է Ադրբեջանի առաջարկին
Արցախի ԱԳՆ–ն արձագանքել է Ադրբեջանի առաջարկին
10:32
14 Մարտի 2023
Արցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածել
Արցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածել
22:17
10 Մարտի 2023
Ադրբեջանը շուրջ 30 րոպե կրակ են բացել Արցախի հետ շփման գծում
Ադրբեջանը շուրջ 30 րոպե կրակ են բացել Արցախի հետ շփման գծում
14:23
09 Մարտի 2023
Փաշինյանը նշել է Արցախում Ադրբեջանի ահաբեկչական գործողության նպատակը
Փաշինյանը նշել է Արցախում Ադրբեջանի ահաբեկչական գործողության նպատակը
18:54
06 Մարտի 2023
Արցախի նախագահ. Ադրբեջանը սպառնացել է ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել ինտեգրումից հրաժարվելու դեպքում
Ադրբեջանն իր խողովակներով փոխանցել է Արցախին, որ կամ ընդունվում է ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր:
09:53
06 Մարտի 2023
Ինչպես են ադրբեջանցի դիվերսանտները հարձակվում արցախյան ոստիկանական մեքենայի վրա (ՎԻԴԵՈ)
Ինչպես են ադրբեջանցի դիվերսանտները հարձակվում արցախյան ոստիկանական մեքենայի վրա. ՎԻԴԵՈ