432.8
4.09
410.12
+14
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարը Հակարիի կամրջի մոտ հետևում է Արցախի համար մարդասիրական բեռով ավտոշարասյան ընթացքին

21:10
26 Հուլիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը Սյունիքում է՝ Լաչինի միջանցք տանող ճանապարհին, և հետևում է զարգացումներին:

Կառավարության կողմից կազմակերպված և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար նախատեսված հումանիտար բեռներով բեռնված ավտոմեքենաների շարասյունը հասել էր Լաչինի միջանցքի մուտքի մոտ՝ Հակարիի կամրջի հարևանությամբ, երբ շարասյանը մոտեցավ Եվրամիության չորս մեքենաներից բաղկացած դիտորդական առաքելության ավտոշարասյունը։

«Արմենպրես»-ի հետ հարցազրույցում Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը նշել է, թե տեղյակ են, որ Հայաստանի կառավարությունը ցանկանում է հումանիտար բեռներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ։

«Մենք եկել ենք այստեղ՝ Հակարիի կամրջի մոտ, որպեսզի տեղում հետևենք իրադարձությունների ընթացքին։ Ինչպես և դուք, մենք նույնպես չգիտենք, կթողնի ադրբեջանական կողմը, որպեսզի հումանիտար բեռներով բեռնված մեքենաները անցնեն Լաչինի միջանցքով և մտնեն Լեռնային Ղարաբաղ։ Ինչ էլ տեղի ունենա, մենք հանգամանորեն այդ մասին կգրենք մեր զեկույցում»,- ընդգծել է Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավարը։

Նա հավելել է, որ տևական ժամանակ է, ինչ իրենք մշտադիտարկում են իրականացնում Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին։

«Իրականացնում ենք բացառապես քաղաքացիական բնույթի դիտարկումներ։ Պարբերաբար այցելում ենք այն սահմանամերձ բնակավայրերը, որոնք գտնվում են հակամարտության գոտու անմիջական հարևանությամբ։ Մենք զեկուցում ենք Բրյուսելին այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում այստեղ։ Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններին և նպաստում այդ ուղղությամբ Եվրամիության ջանքերին։ Դա մեր հիմնական առաքելությունն է»,- ասել է նա։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:48
05 Հոկտեմբերի 2023
Արայիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել 9 հոդվածով
Ադրբեջանում Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել 9 հոդվածով
10:45
05 Հոկտեմբերի 2023
Արցախի նախագահ Սահմվել Շահրամանյանը Հայաստանում է
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն արդեն Հայաստանում է
10:24
05 Հոկտեմբերի 2023
Արտակ Բեգլարյանը հայտնել է, թե քանի հայ է մնացել Արցախում Ադրբեջանի իշխանության տակ
Արցախի նախկին պետնախարարը հայտնել է, թե քանի հայ է մնացել Արցախում Ադրբեջանի իշխանության տակ
19:47
04 Հոկտեմբերի 2023
Փաշինյան. ԼՂ-ն Ադրբեջանի կազմից դուրս երբեք ոչ մեկը չի ճանաչել, այդ թվում՝ Հայաստանը
Փաշինյանի խոսքով, ԼՂ-ն Ադրբեջանի կազմից դուրս երբեք ոչ մեկը չի ճանաչել, այդ թվում՝ Հայաստանը
21:15
03 Հոկտեմբերի 2023
ԵՄ–ն 5,2մլն եվրո կհատկացնի տեղահանված արցախցիներին օգնելու համար. Եվրահանձնաժողովի նախագահ
Եվրամիությունն ակտիվացրել է Արցախից տեղահանվածներին 5,2 միլիոն եվրոյով աջակցելու մեխանիզմ, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը
21:10
03 Հոկտեմբերի 2023
Արցախի նախկին նախագահները և ԱԺ նախագահը ձերբակալվել են
Արցախի նախկին նախագահները և ԱԺ նախագահը ձերբակալվել են
11:09
03 Հոկտեմբերի 2023
55 ժամ մեքենայի ղեկին․ 13 տարեկան Գոռն ընտանիքին Արցախից Հայաստան է հասցրել
13 տարեկան Գոռը միայնակ 55 ժամ մեքենայի ղեկին է եղել՝ 8 հոգանոց ընտանիքին Արցախից Հայաստան հասցնելու համար: Այլընտրանք չի ունեցել
10:43
03 Հոկտեմբերի 2023
Ինչպե՞ս կարող են Արցախից տեղահանված անձինք ստանալ իրենց հատկացվող 100 հազ. դրամ միանվագ աջակցությունը
Ինչպե՞ս կարող են Արցախից տեղահանված անձինք ստանալ իրենց հատկացվող 100 հազ. դրամ միանվագ աջակցությունը
09:58
03 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանցիները ձերբակալել են Արցախի ԱԱԾ տնօրենին. ԶԼՄ
Ադրբեջանցիները ձերբակալել են Արցախի ԱԱԾ տնօրենին
13:57
02 Հոկտեմբերի 2023
ԼՂ-ից բռնի տեղահանվածներն աջակցություն ստանալու համար պետք է բացեն քարտային հաշիվներ. Փաշինյան
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ–ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերն ու հետագա քայլերը
13:30
02 Հոկտեմբերի 2023
Արցախում տապալվել է Եվրոպայում մեծությամբ երկրորդ խաչը
Արցախում տապալվել է Եվրոպայում մեծությամբ երկրորդ խաչը
12:50
02 Հոկտեմբերի 2023
Արցախի նախկին առաջնորդները դուրս չեն եկել են Ստեփանակերտից, ընթանում են բանակցություններ
Արցախի նախկին առաջնորդները դուրս չեն եկել են Ստեփանակերտից