ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի և Արցախի միջև Բերձորով ճանապարհը ժամանակավորապես փակ է քաղաքացիների համար, որպեսզի ռազմական դրության պատճառով նրանց վտանգի չենթարկել: Այս մասին Արցախի տեղեկատվական շտաբում տեղի ունեցած ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Загружается новость ... "Лево"
«Պաշտոնական հաղորդագրություն տարածեցինք, որ զուտ քաղաքացիների անվտանգությունից ելնելով` քաղաքացիների համար ժամանակավոր փակ կլինի Բերձորի ուղղությունը: Այսօր մենք, իհարկե, չեզոքացրել ենք այդ խմբին, բայց կարող է որոշակի վտանգ լինել, ուղղակի չենք ուզում ռիսկի ենթարկել: Արցախը Հայաստանի հետ կապող երկու-երեք այլ ճանապարհ կա, կարող եք օգտվել այդ ճանապարհներից»:
Պատասխանելով այն հարցին, թե որքանով է անվտանգ Քարվաճառի ճանապարհը՝ Հովհաննիսյանը նշել է, որ այսօր ինքն այդ ճանապարհով եկել է և այն շատ անվտանգ է եղել։
Ավելի վաղ Արցախի ՊԲ-ն հայտնել էր, որ ՊԲ ստորաբաժանումների կողմից թշնամական դիվերսիոն խմբերի հավանական ներթափանցման ուղղություններում ընթանում են որոնողական գործողություններ: Այս ամենով պայմանավորված՝ Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատվածներ միայն քաղաքացիական բնակչության համար ժամանակավորապես փակ են:-0-