Հայ զինծառայողները խափանել ու հետ են շպրտել հակառակորդի տանկային հարձակումը, ով ուզում էր ապահովել ճեղքում սահմանի կարևոր հատվածում

19.10.2020, 10:10

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը հերոսական դրվագ է ներկայացրել մեր զինծառայողների սխրագործություններից։

Загружается новость ... "Лево"

«Հոկտեմբերի 18-ին ադրբեջանական զինված ուժերը հարավային ուղղությամբ ձեռնարկել էին տանկերով ուղեկցվող հարձակում՝ օգտագործելով 7 տանկ, այդ թվում՝ մեկ միավոր Տ-90, 5 զրահափոխադրիչ հետևակի տեղափոխման համար։
Հակառակորդը նպատակադրվել էր սրընթաց հարձակմամբ կրակային և հոգեբանական ճնշում գործադրել անձնակազմի վրա՝ ապահովելով ճեղքում սահմանի կարևոր հատվածում»,– նշել է Ստեփանյանը։

Նրա խոսքով, գնդապետներ Ստեփան Գևորգյանի, Ստանիսլավ Երյոմինի և հակատանկիստ, շարքային Գարիկ Առաքելյանի մասնագիտական վարպետության, բարոյակամային բարձր որակների և գերազանց ներդաշնակ գործողությունների շնորհիվ հարձակումը խափանվել և հակառակորդը մի քանի կիլոմետր հետ է շպրտվել։–0–