428.41
4.27
396.05
+4
Եղանակը Երևանում
Հայ

«Հարձակվողներին չեն փնտրում». ՊՆ–ն ներկայացրել է «Գյոռբագյոռ» օպերացիան (ՎԻԴԵՈ)

23:18
05 Նոյեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում խոսել է «Գյոռբագյոռ» օպերացիայի մասին։

«Ադրբեջանի նախագահն ասում է, որ իրենց զորքերը հարձակվում են դեպի Շուշի։ Բայց հարց է` ինչպես է լինում, որ հարձակվողներին մենք պիտի հատ–հատ հայտնաբերենք ու ոչնչացնենք։ Ցանկացած տեսակի պատերազմի ժամանակ հարձակվողներին չեն փնտրում, հարձակվողները գալիս են», – ասաց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ նախորդ գիշեր գտնվել է Արցախում։

Загружается новость ... "Лево"

«Որոշակի ակտիվություն պահպանում էր նաև հրետանին։ Դիվերսիոն խմբերի չեզոքացման ստարաբաժանումները, անտառների ու բնկայավարերի մաքրողներն իրենց գործը շարունակում են», – հայտարարեց ՊՆ ներկայացուցիչը։

Նրա խոսքով, այն բոլոր վիդերսնանտները, վարձկանները, որոնք ձգտում են նոյեմբերի 9–ին (Ադրբեջանի դրոշի օրը, խմբգր.) որոշակի տեղերում ցուցադրել Ադրբեջանի դրոշը, որոնք վերջին օրերին որևէ կերպ, որևէ ուղղությամբ, չեն կարողանում առաջանալ, դատապարտված են։

«Սա հատուկ Ալիևի մտահղացումն է, թե, չգիտեմ, Էրդողանի, բայց մի բան պարզ է, որ վարձկանները, դիվերսիոն տարբեր խմբերը, լինեն Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումների մշտական կազմից, թե այլ տեղերից, իրենց փոքր խմբերով չեն հաջողելու, որովհետև Շուշիի և հարակից բնակավայրերի բնակիչները զենքը ձեռքներին պաշտպանում են իրենց բնակավայրերը», – ասաց Հովհաննիսյանը։

«Այո, որոշ տեղերում մարտերը շարունակվում են և շարունակվելու են, բայց իրավիճակն օրհասական չէ։ Կան դժվարություններ` տեխնիկական, լոգիստիկ, բայց «Գյոռբագյոռ» օպերացիան շարունակվելու է։ Եվ այդ ձորակները, անտառները, որտեղ նրանք (ադրբեջանական զորքը, խմբգր.) հաճախ բախվելով մեր ստորաբաժանումներին, փախնում են ու պահ են մտնում, սպասելով ավելի հարմար և թույլ կետերին, որպեսզի նորից հարձակվեն, իրենց համար դառնալու են դժոխք», – հայտարարեց Հովհաննիսյանը։–0–





Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:15
07 Մարտի 2024
Ադրբեջանցիներն Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն (ՖՈՏՈ)
Ալիևի պատերազմը խաչքարերի դեմ։ Պատմությունը կրկնվում է․ ՖՈՏՈ
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
17:06
11 Դեկտեմբերի 2023
Այսօրվանից արցախցիները կարող են դիմել ՀՀ–ում կենսաթոշակների նշանակման համար․ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր
Ի՞նչ պետք է անեն արցախցիները ՀՀ–ում կենսաթոշակ ստանալու համար, ներկայացնում ենք քայլերի հաջորդականությունը
15:04
30 Նոյեմբերի 2023
Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
13:25
28 Նոյեմբերի 2023
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն․ ՀՀ նախագահ (ՎԻԴԵՈ)
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ