Հակառակորդը օգտագործում է հեռահար, ճշգրիտ միջոցներ և ավիացիոն հրթիռներ Արցախի հյուսիսում. Հովհաննիսյան (ՎԻԴԵՈ)
12:57
30 Սեպտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը։
Загружается новость ... "Лево"
«Գիշերը Արցախի սահմանի ողջ երկայնքով շարունակվել են մարտերը, գիշերային մարտերը։ Դրանք չեն եղել նույն ինտենսիվությամբ, ինչ ընթանում էին երեկ, բայց տեղ–տեղ եղել են հրետանային հրետակոծություններ։ Վաղ առավոտյան հյուսիսային ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ–ն անցել է լայնածավալ հարձակողական գործողությունների, մասնավորապես հասցրել են ավիացիոն, հրետանային և հրթիռային հարվածներ», – ասաց նա չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ։
Հովհաննիսյանը նշեց, որ այս պահին այդ ուղղությամբ ընթանում են մարտեր, ընթացիկ իրավիճակի մասին լրացուցիչ կտեղեկացվի։
«Հստակ պետք է ֆիքսենք, որ կիրառվում են բազում միջոցներ, այդ թվում` հեռահար, ճշգրիտ միջոցներ, ԱԹՍ–ներ, մեծ քանակությամբ հրետանի։ Մեր Զինված ուժերի ստորաբաժանումները հերոսահաբար դիմակայում են։ Ունենք բնականաբար զոհեր, որոնց մասին լրացուցիչ կհայտնենք։ Հակառակորդը ևս ունի կորուստներ ինչպես կենդանի ուժի, այնպես էլ զրահատեխնիկայի», – ասաց նա։–0–