ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ
հայտնեց, որ հակառակորդը «Սմերչ»–ով խփել է Արցախի Հադրութ քաղաքին։
Նա նշել է, որ կան քաղաքացիական վիրավորներ։
Մի փոքր անց Հովհաննիսյանը հրապարակեց լուսանկարներ` նշելով. «Կասետային են օգտագործում, սա էլ կասետների բաղադրիչների հետքերը»։
Նշենք, որ կասետային հրթիռն արգելված զինատեսակ է։–0–