431.27
5.71
396.02
-3
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ վարչապետի հայտարարությունները չեն համապատասխանում Արցախի համազգային պայքարի գաղափարներին. Արցախի ԱԽ–ն հայտարարություն է ընդունել

15:40
11 Հունվարի 2023

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հունվարի 11-ին հրավիրվել է Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցում էին ԱՀ ԱԺ քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները, հաղորդում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում արդեն շուրջ մեկ ամիս տևող հումանիտար ճգնաժամի հետևանքները, դրա վերաբերյալ վերջին օրերին հնչած բարձր մակարդակի քաղաքական հայտարարությունները. ընդունվել է ԱՀ ԱԽ հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև.

ԱՀ Անվտանգության խորհրդի հայտարարությունը

«Շուրջ մեկ ամիս է, ինչ Ադրբեջանի գործող իշխանությունների լիակատար ու բացահայտ աջակցությամբ մի խումբ այսպես կոչված էկոակտիվիստներ փակել են Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը։ Նման գործողություններով ադրբեջանական կողմն Արցախի Հանրապետության բնակչությանը փաստացի զրկել է արտաքին աշխարհի հետ շփման միակ հնարավորությունից՝ 120 հազար բնակչությանը թողնելով լիակատար շրջափակման մեջ՝ դրանից բխող հումանիտար, առողջապահական և տնտեսական բոլոր հետևանքներով հանդերձ։

Ադրբեջանի նախագահի՝ սույն թվականի հունվարի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցրած մտքերը հերթական անգամ փաստեցին, որ այս ամենը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի իշխանությունների կողմից ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ուժի սպառնալիքի կիրառման ակնհայտ դրսևորում, որը շարունակությունն է 2020 թ. Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի:

Այս իրողությունների համատեքստում, ՀՀ վարչապետի՝ նախօրեին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հնչեցրած մի շարք պնդումներ և տեսակետներ առաջացրել են մտահոգություններ, քանի որ չեն համապատասխանում ինչպես համազգային պայքարի գաղափարներին, այնպես էլ Արցախի Հանրապետության բնակչության և իշխանությունների որդեգրած դիրքորոշմանը:

Մենք գիտակցում ենք բոլոր այն հետևանքները, որոնք բխում են մեր որդեգրած քաղաքական գծից և վերահաստատում ենք մեր դիրքորոշումն առ այն, որ Արցախի ինքնիշխանությունը և պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են: Որևէ պարտադրանք կամ սպառնալիք չի կարող մեզ հետ պահել պայքարը շարունակելու մեր կայացրած որոշումից:

Ըստ այդմ, դիմում ենք միջազգային հանրությանը` Ադրբեջանի կողմից ձեռնարկված ահաբեկչական գործողությունները, ծրագրվող էթնիկ զտումները և նախապատրաստվող նոր ցեղասպանությունը կանխելու համար պատասխանատվություն ստանձնելու կոչով:

Արցախի Հանրապետության ժողովուրդը և իշխանությունները վստահ են, որ աշխարահասփյուռ հայությունը կշարունակի սատար կանգնել Արցախի իրենց քույրերի և եղբայրների կայացրած որոշմանը, և ՀՀ իշխանություններին հորդորում են առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու և պաշտպանելու դիրքորոշմամբ` օգտագործելով միջազգայնորեն ճանաչված պետության բոլոր հնարավորություններն ու ողջ գործիքակազմը»:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:35
08 Փետրվարի 2023
ՌԴ ԱԳՆ–ն մեկնաբանել է ՄԱԿ–ի խաղաղապահներին Ղարաբաղ ուղարկելու գաղափարը
ՌԴ ԱԳՆ–ից մեկնաբանել են ՄԱԿ–ի խաղաղապահներին Ղարաբաղ ուղարկելու գաղափարը
14:29
06 Փետրվարի 2023
Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախը սնուցող միակ գազատար խողովակը
Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախը սնուցող միակ գազատար խողովակը
13:50
03 Փետրվարի 2023
Արցախցին տրակտորը թաքցրել է Էջմիածնում, հետո ասել է, որ մնացել է թշնամու մոտ՝ ստանալով 5 մլն դրամ փոխհատուցում
Արցախցին տրակտորը Քաշաթաղից տարել, թաքցրել է Էջմիածնում, հետո ասել է, որ մնացել է թշնամու մոտ՝ ստանալով 5 մլն դրամ փոխհատուցում
12:04
03 Փետրվարի 2023
Ադրբեջանը մեծ սխալ թույլ տվեց. Վարդանյանն՝ Արցախի շրջափակման մասին (ՎԻԴԵՈ)
Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ Ադրբեջանը մեծ սխալ է թույլ տվել. ՎԻԴԵՈ
20:53
01 Փետրվարի 2023
Արցախում պաշտոնատար անձի կողմից Facebook-յան կեղծ էջով ապատեղեկատվություն է տարածվել
ԱԱԾ-ի բացահայտումը. Արցախում պաշտոնատար անձի կողմից Facebook-յան կեղծ էջով ապատեղեկատվություն է տարածվել
22:15
30 Հունվարի 2023
Ո՛չ Լեռնային Ղարաբաղը, ո՛չ ՀՀ-ն իրավազորություն կամ վերահսկողության որևէ ֆունկցիա չունեն Լաչինի միջանցքում. Ռուբինյան
՛չ Լեռնային Ղարաբաղը, ո՛չ ՀՀ-ն իրավազորություն կամ վերահսկողության որևէ ֆունկցիա չունեն Լաչինի միջանցքում, հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը
15:14
26 Հունվարի 2023
Այսօր Ստեփանակերտի գազի մատակարարումը կվերականգնվի, սակայն շրջանների գազի մատակարարումը նույն ժամին կդադարեցվի
Ստեփանակերտի բնակչության գազի մատակարարումը կվերականգնվի, սակայն շրջանների գազի մատակարարումը նույն ժամին կդադարեցվի
11:27
26 Հունվարի 2023
«Դուք չեք կարող մեզ ջնջել». Շերն ու Էրիկ Էսրայելյանը հոդված են գրել Արցախում տիրող ճգնաժամի մասին
«Դուք չեք կարող մեզ ջնջել». Շերն ու Էրիկ Էսրայելյանը հոդված են գրել Արցախում տիրող ճգնաժամի մասին
09:49
25 Հունվարի 2023
Արցախի ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
Արցախի ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
12:28
24 Հունվարի 2023
Այսօրվանից Արցախում կդադարեցվի գազալցակայանների աշխատանքը
Այսօրվանից Արցախում կդադարեցվի բոլոր գազալցակայանների աշխատանքը
15:57
23 Հունվարի 2023
«Դուք լավ չեք պատկերացնում, թե Արցախի հայերը որքան ուժեղ են». Ռուբեն Վարդանյանը BBC–ի եթերում` արցախահայերի վճռականության մասին
Ռուբեն Վարդանյանը BBC հեռուստաընկերության Hard Talk ծրագրում հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ արցախահայերը շատ վճռական են տրամադրված մնալու իրենց հայրենիքում
14:38
20 Հունվարի 2023
Ադրբեջանը մասամբ բացել է ՀՀ–ից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, սակայն գազամատակարարումը կվերականգնվի որոշակի սահմանափակումներով
Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, սակայն թույլ ճնշման պատճառով գազամատակարարումը Հանրապետությունում կվերականգնվի  որոշակի սահմանափակումներով