ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց։ Առաջին։
Այս մասին քիչ առաջ հայտնեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
Հիշեցնենք, որ Արցախի նախագահը քիչ առաջ
զգուշացրել էր, որ Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր։ Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները: Նա կոչ է արել Ադրբեջանի բնակչությանը արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար:–0–