Գիշերը Ստեփանակերտում կրակոցներ են հնչել, Վահրամ Պողոսյանը պարզաբանում է
11.01.2021,
12:17
Գիշերը Ստեփանակերտում կրակոցներ են հնչել, Վահրամ Պողոսյանը պարզաբանում է

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում գիշերը հնչած կրակոցների հեղինակն արցախցի երկու տղամարդ են, հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում անելով Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանին։
Պողոսյանի խոսքով, տղամարդիկ եղել են ալկոհոլի ազդեցության տակ:
«Արցախցի երկու տղամարդ են եղել, որոնք, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, օդ են կրակ գիշերվա կեսին: Ձերբակալվել են, այս պահին ոստիկանությունում են, և համապատասխան քննություն է իրականացվում»,- ասել է Պողոսյանը:
Ավելի վաղ մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկություն էր տարածվել, թե կրակոցներ արձակած անձինք ադրբեջանցիներ են եղել:–0–