431.08
4.38
402.99
+3
Եղանակը Երևանում
Հայ

«Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված չէ». Մարկեդոնովը նշել է դրա ավարտի չափորոշիչը

13:08
08 Հոկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված չէ, կարծում է ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Միջազգային ուսումնասիրությունների ինստիտուտի Եվրո–ատլանտյան անվտանգության հարցերով կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը։

«Եկեք որոշենք ավարտված լինելու չափորոշիչները, դա խաղաղ համաձայնագիրն է, որը քիչ թե շատ լեգիտիմ է երկու հասարակություններում», – ասաց նա «Կովկասը XXI դարում» միջազգային գիտաժողովի ընթացքում։

Քաղաքագետը նշեց, որ 2020թ.–ի նոյեմբերի համաձայնագրի հետ կապված դժգոհություն կա ոչ միայն Հայաստանում, այլև Ադրբեջանում։

Նրա խոսքով, ադրբեջանականա հասարակությունն ամբողջությամբ և մինչև վերջ չի ընդունել պատերազմի արդյունքները։

Փորձագետը նաև ընդգծեց, որ մնում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որի մասին խոսում է ոչ միայն Հայաստանը, այլև ԵԱՀԿ Մինսկի խումբը։

«Քանի դեռ այս հարցերը մնում են, մենք չենք կարող խոսել ավարտված լինելու մասին։ Բացի այդ, հակամարտությունը բացառապես ղարաբաղյան չէ, այն հայ–ադրբեջանական է։ Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք սահմանների դեմարկացիայի և դելիտիմացիայի հետ կապված (Հայաստանի և Ադրբեջանի, խմբգր,), չէ որ հարցը լուծված չէ», – ասաց Մարկեդոնովը։

Մասնավորապես փորձագետը նշեց չփակված սահմանային սեթերը, որոշ խնդիրներ Նախիջևանի, Տավուշի, Գորիս–Կապան մայրուղու հարցում։

«Մենք չենք կարող ասել, որ այդ ամենը լուծված է։ Բայց  ղարաբաղյան գործոնի` կենտրոնական, վճռորոշ ազդեցությունը հայկական քաղաքականության մեջ աստիճանաբար նվազելու է», – ասաց նա։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:04
30 Նոյեմբերի 2023
Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
13:25
28 Նոյեմբերի 2023
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն․ ՀՀ նախագահ (ՎԻԴԵՈ)
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ
10:06
27 Նոյեմբերի 2023
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում (ՖՈՏՈ)
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում․ ՖՈՏՈ
18:15
24 Նոյեմբերի 2023
Կապահովվի ԼՂ-ից բռնի տեղահանված տարեց, հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը
Գործադիրն ընդունել է որոշում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընդհանուր առմամբ 131 անձի հրատապ կեցություն և խնամք ապահովելու նպատակով
16:04
24 Նոյեմբերի 2023
Հայաստանը ՄԻԵԴ–ի միջոցով Ադրբեջանից կպահանջի վերականգնել արցախցիների գույքային իրավունքները
Հայաստանը ՄԻԵԴ–ի միջոցով Ադրբեջանից կպահանջի վերականգնել արցախցիների գույքային իրավունքները
19:37
23 Նոյեմբերի 2023
Կփոխհատուցվի Արցախից բռնի տեղահանված ուսանողների 2023-2024 ուստարվա 1 կիսամյակի ուսման վարձը
Կփոխհատուցվի Արցախից բռնի տեղահանված ուսանողների 2023-2024 ուստարվա 1 կիսամյակի ուսման վարձը
19:37
22 Նոյեմբերի 2023
Արցախցի բռնի տեղահանվածները Հայաստանում կենսաթոշակ ու նպաստ կստանան. ի՞նչ է պետք անել դրա համար
Արցախցի բռնի տեղահանվածները Հայաստանում կենսաթոշակ ու նպաստ կստանան. ի՞նչ է պետք անել դրա համար
10:02
22 Նոյեմբերի 2023
ԱՄՆ-ն ավելի քան 4մլն դոլար կհատկացնի արցախցիներին աջակցելու համար
Սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողության արդյունքում ավելի քան 100 000 մարդ տեղահանվել է Հայաստան, ինչի հետևանքով ի հայտ են եկել մարդասիրական անհետաձգելի կարիքներ
11:24
15 Նոյեմբերի 2023
Ադրբեջանցիները Ստեփանակերտի մայր եկեղեցու գմբեթներից հանել են խաչերը (ՖՈՏՈ)
Ադրբեջանցիները Ստեփանակերտի մայր եկեղեցու գմբեթներից հանել են խաչերը․ ՖՈՏՈ
14:10
13 Նոյեմբերի 2023
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրավիրվել է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն այսօր գրավոր նամակ է ուղարկել Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանին և սպասում է նրա արձագանքին
16:05
10 Նոյեմբերի 2023
Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել․ փաստաբան
Ջալալ Հարությունյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել․ փաստաբան
15:53
09 Նոյեմբերի 2023
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ենթահանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով լսումներ կանցկացվեն
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովում նոյեմբերի 15-ին լսումներ են անցկացվելու