ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Առանց Ռուսաստանի չի ստացվի կարգավորել Լեռնային Ղարաբաղի և այլ երկրների հակամարտությունները, ասել է Գերմանիայի ԱԳ նախարար Խայկո Մաասը Redaktionsnetzwerk Deutschland–ին (RND) տված հարցազրույցում, որի հատվածները հրապարակել է
ՏԱՍՍ–ը։
Загружается новость ... "Лево"
Մաասը հայտարարել է, որ Գերմանիան մտադիր չէ հրաժարվել Ռուսաստանի հետ երկխոսությունից Ալեքսեյ Նավալնու հետ կապված միջադեպից հետո։ Մոսկվան հարկավոր է տարածաշրջանային հակամարտությունները կարգավորելու համար։ Բացի Ղարաբաղից, խոսքը Լիբիայի, Սիրիայի, Ուկրաինայի, Բելառուսի և Վենեսուելայի մասին է։
«Մենք Ռուսաստանի հետ նստում ենք միևնույն սեղանի շուրջ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում, Լիբիայի և Ուկրաինայի հարցով բեռլինյան գործընթացում։ Բոլոր հարթակներում խոսքը պատերազմները դադարեցնելու լուծումը գտնելու մասին է», – նշել է նախարարը։
«Այս կապակցությամբ չի կարող լինել երկխոսության դադարեցում Մոսկվայի հետ», –ընդգծել է Մաասը։–0–