Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է ընդունեն միջազգային կազմակերպությունների ներկայության ընդլայնման անհրաժեշտությունը. Լավրով

17.11.2020, 17:24

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է ընդունեն միջազգային կազմակերպությունների ներկայության ընդլայնման անհրաժեշտությունը։

Загружается новость ... "Лево"

Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերի հետ հանդիպման արդյունքում, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Մենք կողմ ենք, որպեսզի հակամարտության կողմերն ընդունեն Ղարաբաղում միջազգային ներկայության ընդլայնման նշանակությունը և ՄԱԿ–ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության, և ՅՈւՆԵՍԿՕ–ի, և ՄԱԿ–ի Զարգացման ծրագրի մասով, քանի որ ավերվածի վերականգնման հարցերը շատ սուր են», – ասել է Լավրովը` պատասխանելով Ղարաբաղում Ռուսաստանի և ԿԽՄԿ–ի համագործակցության մասին հարցին։–0–