437.67
4.35
404.35
-3
Եղանակը Երևանում
Հայ

«Եթե ես հանդիպեմ, ինձ կուտեն». Քոչարյանն ` այն մասին, թե ինչու տեղի չի ունեցել իր և Արցախի նախագահի հանդիպումը

00:57
05 Դեկտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի և Արցախի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը 5–րդ ալիքին տված հարցազրույցում պատմել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ իր չկայացած հանդիպման մի շարք հանգամանքների մասին։

«Ընդամենը պահանջվեց մեկ ու կես օր, երկու օր հասկանալու համար, որ մենք լրջագույն պրոբլեմի առաջ ենք, և օր առաջ պետք է կանգնեցնել այս պատերազմը, թեկուզ լուրջ զիջումներով: Օր առաջ: Ազերիների տեխնոլոգիական առավելությունը ակնհայտ էր, իսկ մեր մոտ, մենք ուղղակի տեսնում էինք կազմակերպչական լուրջ խնդիրներ, ես չգիտեի, որ համալրումն է դադարեցված և մի շարք այլ կազմակերպչական ուղղակի անհեթեթություններ, որոնք գալիս էին, կրկնում եմ, քաղաքական իշխանությունից», – ասել է նա։

Քոչարյանը պատմել է, որ կիսվել է որոշ գաղափարներով և Արկադի Ղուկասյանի հետ, և Բակո Սահակյանի հետ, և Բակո Սահակյանը առաջարկել է հանդիպում կազմակերպել Արայիկ Հարությունյանի հետ։

Загружается новость ... "Право"

«Ես Արայիկ Հարությունյանի նկատմամբ առանձնապես համակրանք չեմ ունեցել երբեք, բայց, այնուամենայնիվ, հանգամանքներից ելնելով, համարեցի, որ այո, պետք է կիսվել գործող նախագահի հետ և մտահոգություններով և որոշ առաջարկներով, թե ինչ է պետք անել այս իրավիճակում»,– նշել է Քոչարյանը։

Նախկին նախագահի խոսքով, Բակո Սահակյանը գնաց այդ հանդիպումը կազմակերպելու համար, երբ որ հետ եկավ, տարակուսանք էր իր դեմքին։

«Արայիկ Հարությունյանն ասում է. «չեմ կարա սա անեմ, եթե ես հանդիպեմ, ինձ կուտեն, և այդ հանդիպումը վատ կանդրադառնա Ղարաբաղի վրա»։ Չեմ ուզում մանրամասնություններով կիսվել, քանի որ այդ խոսակցությունը ուրիշ մարդու հետ խոսակցություն է, խոսակցությունը եղել է Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի միջև», – ասել է Քոչարյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
17:06
11 Դեկտեմբերի 2023
Այսօրվանից արցախցիները կարող են դիմել ՀՀ–ում կենսաթոշակների նշանակման համար․ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր
Ի՞նչ պետք է անեն արցախցիները ՀՀ–ում կենսաթոշակ ստանալու համար, ներկայացնում ենք քայլերի հաջորդականությունը
15:04
30 Նոյեմբերի 2023
Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
13:25
28 Նոյեմբերի 2023
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն․ ՀՀ նախագահ (ՎԻԴԵՈ)
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ
10:06
27 Նոյեմբերի 2023
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում (ՖՈՏՈ)
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում․ ՖՈՏՈ