ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Եթե ՌԴ խաղաղապահ զորախումբը, Ադրբեջանը երաշխավորի շփման գծի անձեռնմխելիությունը, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա։
Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ։
Загружается новость ... "Лево"
«Ադրբեջանն այսօր անընդհատ խոսում է ԼՂ պաշտպանության բանակի մասին՝ թե ինչու են նրանք տեղակայված շփման գծի երկայնքով: Եթե ՌԴ խաղաղապահ զորախումբը, Ադրբեջանը երաշխավորի շփման գծի անձեռնմխելիությունը, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը, կարծում եմ, մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա: Նման անհրաժեշտություն առաջացել է միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել խաղաղապահների մանդատը և շարունակաբար խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, այդ թվում` բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին, որը վերը նշված փաստաթղթի բուն էությունն է»,- հայտարարեց վարչապետը:
Նա նաև նշեց, որ Ադրբեջանը շարունակաբար շահարկում է նաև ԼՂ-ում Հայաստանի զինված ուժերի ներկայությունը:
«Պիտի արձանագրեմ պաշտոնապես, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի Հանրապետության զինծառայող չկա»,- հայտարարեց նա:–0–