Ես և պաշտպանության նախարարն ուղղաթիռով ենք տեղափոխվել Հայաստան. Սամվել Շահրամանյան

28.10.2023, 23:01
Այդ մարդիկ, որոնք հայտնվել են Ադրբեջանում, ձերբակալվել և տեղափոխվել են Բաքու քաղաքական նպատակներով, հայտարարել է Շահրամանյանը
Ես և պաշտպանության նախարարն ուղղաթիռով ենք տեղափոխվել Հայաստան. Սամվել Շահրամանյան
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանական կողմը ցուցաբերում էր ընտրովի մոտեցում, հայտարարել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն՝ Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ստացվել, որ Ադրբեջանն առևանգել է Արցախի երեք նախագահներին, իսկ իրեն՝ ոչ:

«Կարելի է այդ հարցը շարունակել, և հարցնել՝ ինչու որոշ գործող ղեկավարներ դուրս են եկել, և ձերբակալվել են նախկին ղեկավարները, օրինակ, պաշտպանության նախկին նախարար, պաշտպանության նախկին նախարարի տեղակալ, բայց բոլոր գործողներն անվտանգ դուրս են եկել: Ես չեմ կարող պատասխանել, թե ինչու Ադրբեջանի կողմից կայացվեց նման որոշում, բայց նաև կարող եմ եզրակացնել, որ այդ մարդիկ, որոնք հայտնվել են Ադրբեջանում, ձերբակալվել և տեղափոխվել են Բաքու քաղաքական նպատակներով»,- ասել է Շահրամանյանը:

Նա նշել է, որ Արցախից Հայաստան է տեղափոխվել ուղղաթիռով:

«Ուղղաթիռով տեղափոխվել ենք ես, պաշտպանության նախարարը և իմ անվտանգության երկու աշխատակիցները: Մենք հասել ենք Սիսիան ուղղաթիռով»,- ասել է նա:-0-