438.03
4.45
404.16
+6
Եղանակը Երևանում
Հայ

Ես չգիտեմ՝ ինչով էին մտածում Բաքվում, երբ ներքաշում էին զինյալներին այս պատերազմի մեջ. ԱԳ նախարար

11:50
05 Նոյեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արցախում ահաբեկիչների ներգրավումն առավել քան մարտահրավեր է շատ ավելի լայն կոնտեքստում, քան բուն մեզ համար, հինգշաբթի ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը 2021թ.–ի պետբյուջեի խորհրդարանական լսումների ժամանակ։

Նա նշեց, որ հայ ժողովուրդը պայքարում է փաստացի երեք թշնամու՝ Թուրքիայի, միջազգային ահաբեկիչ զինյալների և Ադրբեջանի դեմ։

«Ահաբեկիչ զինյալների հայտնվելը մեր տարածաշրջանում առավել քան մարտահրավեր է շատ ավելի լայն կոնտեքստում, քան բուն մեզ համար։ Դրա հետևանքները լրջագույն են: Ես չգիտեմ՝ ինչով էին մտածում Բաքվում, երբ ներքաշում էին այդ զինյալներին այս պատերազմի մեջ, քանի որ դա վտանգ է ամբողջ տարածաշրջանի համար և տարածաշրջանից դուրս: Սա նոր իրողություն է մեր տարածաշրջանում, որը առաջ է բերում գերակայությունների նոր շրջանակ»,-ասաց Մնացականյանը։

Загружается новость ... "Лево"

Պատասխանելով Ֆրանսիայի նման Հայաստանում ևս «Գորշ գայլեր» թուրքական ուլտրա–ազգայնամոլ շարժման գործունեությունն արգելելու հարցին` նախարարը նշեց, որ Հայաստանի համար այս տեսանկյունից ահաբեկչության դեմ պայքարը դարձել է ամենօրյա ուղղություններից մեկը։

Նախարարը նաև ասաց, որ կան միջազգային համագործակցության շրջանակներ, տարբեր միջազգային հարթակներ, որտեղ Հայաստանը ներգրավված է, սակայն սկսած սեպտեմբերի 27–ից ստեղծվել է նոր իրավիճակ, որն անմիջապես վերաբերում է տարածաշրջանին։

«Այս համատեքստում դուք նշեցիք մի խմբավորում, սակայն այսօր կարևորագույն գործառույթներից մեկը պետք է դառնա տարածաշրջանում այդ երևույթի դեմ պայքարի ավելի համալիր և նպատակային աշխատանքի կազմակերպումը», – ընդգծեց Մնացականյանը։

Հակառակ դեպքում, ինչպես նշեց նախարարը, սպառնալիքը կտարածվի տարածաշրջանի սահմաններից դուրս, այն սպառնում է բազմաթիվ հարևաններին և երկրներին։

«Այն, ինչ տեղի է ունենում Արցախում մարտի դաշտում, դա նաև աշխարհագրական մարտահրավեր է։ Մեր գործընկերների հետ շարունակելու ենք աշխատել, որ կարողանանք անհրաժեշտ արդյունքների հասնել տարածաշրջանում կայունությունը և խաղաղությունը պահպանելու և մեր ազգային այս լուրջ վտանգը նվազեցնելու և բացառելու առումով», – ասաց Մնացականյանը։

Նա վստահություն հայտնեց, որ Երևանն առաջիկայում կկարողանա ներկայացնել ավելի կոնկրետ քայլեր` նշելով, որ այս պահին շատ ակտիվ ընթանում է ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ուղղությունների ներգրավման աշխատանք`ահաբեկչության և զինված վարձկանների դեմ պայքարի համակարգման համար։

«Հիմա արդեն կառուցվել է երկխոսության համակարգ, որպեսզի մենք կարողանանք ավելի թիրախային կերպով հասնել նպատակի։ Կարծում եմ` առաջիկայում կկարողանամ ավելի կոնկրետ ասել», – ասաց Մնացականյանը։–0–



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
17:06
11 Դեկտեմբերի 2023
Այսօրվանից արցախցիները կարող են դիմել ՀՀ–ում կենսաթոշակների նշանակման համար․ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր
Ի՞նչ պետք է անեն արցախցիները ՀՀ–ում կենսաթոշակ ստանալու համար, ներկայացնում ենք քայլերի հաջորդականությունը
15:04
30 Նոյեմբերի 2023
Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
13:25
28 Նոյեմբերի 2023
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն․ ՀՀ նախագահ (ՎԻԴԵՈ)
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ
10:06
27 Նոյեմբերի 2023
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում (ՖՈՏՈ)
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում․ ՖՈՏՈ