ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Երկրապահ» կամավորական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը վիրավորվել է Արցախում, երկուշաբթի «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց միության մամուլի հետ կապերի պատասխանատու Լիլիա Պողոսյանը։
«Միքայելյանը ստացել է բեկորային վնասվածքներ ոտքի և մեջքի շրջանում և արդեն վիրահատվել է», – ասաց Պողոսյանը։
Նրա խոսքով, վիրահատությունը հաջող է անցել, Միքայելյանի վիճակը կայուն է։ Այս պահին նա Հայաստանի հիվանդանոցներից մեկում է։
Միքայեյանը հոկտեմբերի 3–ին մեկնել էր Արցախ կամավորականների հերթական խմբի հետ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում