ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի հանդպել են Պրահայում Եվրոպայի քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, հաղորդում է
ՏԱՍՍ-ը՝ հղում անելով թուրքակա A Haber հեռուստաալիքին:
Հանդիպման մանրամասները չեն հաղորդվում:
Նախատեսվում են Էրդողանի առանձին հանդիպումները Փաշինյանի և Ալիևի հետ:
Թուրքական ԶԼՄ-ների տվյալներով, Փաշինյանի հետ բանակցություններում Էրդողանը մտադիր է առաջարկել նրան երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումներն անցկացնել հերթականությամբ՝ Թուրքիայում և Հայաստանում, այլ ոչ թե երրորդ երկրների տարածքում: Բացի այդ, ինչպես սպասվում է, Էրդողանը հանդես կգա առաջարկներով տարածաշրջանում լարվածության նվազման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման հարցում:-0-