626.18
7.15
516.99
+21
Եղանակը Երևանում
Հայ

Ե՞րբ և ինչպե՞ս են անհետացել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակները. ֆակտչեք`«Նովոստի–Արմենիա»–ից

11:37
28 Ապրիլի 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 26–ին ԶԼՄ–ներում տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանցի օկուպանտները քանդել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու դարպասների մոտ տեղադրված հրեշտակների քանդակները։

Մասնավորապես, Re:public of Artsak ռեսուրսը Twitter–ի իր էջում հրապարակել էր սոցցանցերի ադրբեջանական հարթակներում հրապարակված տեսանյութի սքրինշոթերը, որոնցում երևում է, որ քանդակներն իրենց նախկին վայրում չեն։

Սակայն այսօր սոցցանցերում տեղեկություն տարածվեց, որ իրականում այդ հրեշտակների քանդակները վնասվել են հրետակոծության ժամանակ և հանվել են պատվանդներից դեռևս հոկտեմբերին` Արցախյան պատերազմի ժամանակ։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը պարզաբանում ստանալու համար դիմեց Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանին։

Գործակալության թղթակցի հետ զրույցում Ստեփանյանը հաստատեց, որ Re:public of Artsakh ռեսուրսի հրապարակած սքրինշոթերն իրական են։

Նա տեղեկացրեց, որ քանի որ այնտեղ կար մի քանի հրեշտակ, և դրանք տեղադրված էին եկեղեցու տարբեր կողմերում, հնարավոր է, որ դրանցից մի քանիսը վնասվել և քանդվել են պատերազմի ժամանակ հարվածի հետևանքով։

«Եղել են վնասված հրեշտակների կադրեր պատերազմի ժամանակ։ Քանդակների մի մասը հաստատ վնասվել է պատերազմի ժամանակ։ Բայց չեմ կարծում, որ բոլոր հրեշտակներն ընկել են պատերազմի ժամանակ, նրանք դեռ կային շինության վրա։ Իսկ հիմա նոր կադրերում հրեշտակներն ընդհանրապես չկան, հետևաբար դրանք հանվել են ադրբեջանցիների կողմից», – ասաց նա։

Ստեփանյանը նշեց, որ վերջին շրջանում հրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում է, որ զանգակատան վրա ադրբեջանցիներն իրականացնում են որոշակի` այսպես ասած ռեստավրացիոն աշխատանքներ։

«Իմ կարծիքով, այդ աշխատանքների հիմնական նպատակներից է ջնջել զանգակատան հայկական գրություններն ու հեռացնել հրեշտակները», – կարծում է նա։

Ստեփանյանը նշեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր տեսաուղերձներից մեկում անուղղակիորեն անդրադարձել է այդ հարցին` նշելով, որ «հայերը յուրացրել են ուդիների եկեղեցիններն ու դրանց վրա արել հայկական գրություններ»։

«Վտանգ կա, և դրա մասին ոչ առաջին անգամն ենք ասում։ Տեսնելով նման տեսանյութեր` արդեն պարզ է դառնում, թե ինչ նպատակ են հետապնդում այդ ռեստավրացիոն աշխատանքները», – ասաց նա։–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:45
10 Հունիսի 2021
Այսօր Հորադիզի ուղղությունից հայտնաբերվել է 4 աճյուն, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1567 աճյուն. ԱԻՊԾ
Այսօր Հորադիզի ուղղությունից հայտնաբերվել է 4 աճյուն, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1567 աճյուն
12:59
09 Հունիսի 2021
ԵԱՀԿ ՄԽ–ն պետք է կենտրոնանա ոչ թե Արցախի կարգավիճակի վրա, այլ նպաստի վստահության ամրապնդմանը, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները միասին ապրեն անվտանգության և տնտեսական բարօրության մեջ.Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵԱՀԿ ՄԽ–ն պետք է կենտրոնանա ոչ թե Արցախի կարգավիճակի վրա, այլ նպաստի վստահության ամրապնդմանը, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները միասին ապրեն անվտանգության և տնտեսական բարօրության մեջ
22:37
08 Հունիսի 2021
Ֆիզուլիի շրջանից այսօր հայտնաբերվել է ևս 3 աճյուն, ընդհանուր առմամբ մինչ օրս հայտնաբերվել է 1563 աճյուն.ԱԻՊԾ
Ֆիզուլիի շրջանից այսօր հայտնաբերվել է ևս 3 աճյուն, ընդհանուր առմամբ մինչ օրս հայտնաբերվել է 1563 աճյուն
17:39
28 Մայիսի 2021
Արցախի պետական նախարար–ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Արցախի պետական նախարար–ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
21:11
24 Մայիսի 2021
Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել է ևս 4 աճյուն, ընդհանուր թիվը 1557 է. ԱԻՊԾ
Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել է ևս 4 աճյուն, ընդհանուր թիվը 1557 է
11:21
21 Մայիսի 2021
Ադրբեջանցի զինծառայողները մոտ 7 րոպե անընդմեջ թիրախային կրակ են վարել Արցախի խաղաղ բնակչի և զինծառայողների ուղղությամբ (ՖՈՏՈ)
Ադրբեջանցի զինծառայողները մոտ 7 րոպե անընդմեջ թիրախային կրակ են վարել Արցախի խաղաղ բնակչի և զինծառայողների ուղղությամբ.ՖՈՏՈ
17:14
17 Մայիսի 2021
Պուտինն անդրադարձել է Արցախի հարցով եռակողմ պայմանավորվածություններին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Արցախի հարցով եռակողմ պայմանավորվածություններին
19:27
10 Մայիսի 2021
Դավիթ Բաբայան. ադրբեջանցիները հայկական գերեզմանաքարերն օգտագործում են ճանապարհների կառուցման նպատակով
Արցախի ԱԳ նախարարը հայտնել է, որ ադրբեջանցիները հայկական գերեզմանաքարերն օգտագործում են ճանապարհների կառուցման նպատակով
13:17
10 Մայիսի 2021
Լավրովը մեկնել է Բաքու, կքննարկի Արցախի հարցով պայմանավորվածությունները
Լավրովը մեկնել է Բաքու, կքննարկի Արցախի հարցով պայմանավորվածությունները
11:45
09 Մայիսի 2021
Մենք դեռ կտոնենք նորանոր հաղթանակներ. Արցախի ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ
Մենք դեռ կտոնենք նորանոր հաղթանակներ. Արցախի ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ
19:52
07 Մայիսի 2021
Արցախի ջրային անվտանգությունը սպառնալիքի տակ է, ԱԳ նախարարը նամակներ է հղել ԵԱՀԿ ՄԽ–ին
Արցախի ջրային անվտանգությունը սպառնալիքի տակ է, ԱԳ նախարարը նամակներ է հղել ԵԱՀԿ ՄԽ–ին
13:47
04 Մայիսի 2021
Արցախի ՄԻՊ–ը նշել է ադրբեջանցիների կողմից Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները հանելու պատճառը (ՖՈՏՈ)
Արցախի ՄԻՊ–ը նշել է ադրբեջանցիների կողմից Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները հանելու պատճառը.ՖՈՏՈ