ԵՄ–ն պատրաստ է իր ներդրումը կատարել Արցախի հարցով առանց նախապայմանների բանակցությունների շուտափույթ վերսկսմանն ուղղված ջանքերին

13.10.2020, 21:40
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ–ն պատրաստ է իր ներդրումը կատարել Արցախի հարցով առանց նախապայմանների բանակցությունների շուտափույթ վերսկսմանն ուղղված ջանքերին
ԵՄ–ն պատրաստ է իր ներդրումը կատարել Արցախի հարցով առանց նախապայմանների բանակցությունների շուտափույթ վերսկսմանն ուղղված ջանքերին
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման համաձայնագրին ուղղված ջանքերի համար` ընդգծելով այդ համաձայնագրի պահպանման անհրաժեշտությունը։

Загружается новость ... "Лево"

Այս մասին նշվում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության հայտարարության մեջ, որը տարածվել է երեքշաբթի Բրյուսելում, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա գերագույն ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել նախարար Լավրովին Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի դադարեցման մասին հոկտեմբերի 10–ին համաձայնագրի հարցով բանակցություններում ներդրված ջանքերի համար և ընդգծել է, որ այն պետք է խստորեն պահպանվի, անհապաղ դադարեցվեն բոլոր ռազմական գործողությունները և թուլացվի լարվածությունը, այդ թվում` հռետորաբանությունը», – նշվում է հայտարարության մեջ։

Նրա խոսքով, «մարդկանց մահն ու երկու կողմերից քաղաքացիական բնակչության կորուստներն անընդունելի են»։

«Գերագույն ներկայացուցիչը նշել է, որ ԵՄ–ն ամբողջությամբ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին ու հաստատել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ իր շփումներում կոչ է արել կողմերին շուտափույթ կերպով վերսկսել կառուցողական բանակցություններ` առանց նախապայմանների։ ԵՄ–ն պատրաստ է իր ներդրումը կատարել այդ ջանքերում», – նշվում է հայտարարության մեջ։–0–