ԵԱՀԿ ՄԽ–ն թաղվել է արևմտյան երկրների ներկայացուցիչների ձեռքով․ Զախարովա

13.11.2024, 21:49
Ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խումբը «թաղվել» է արևմտյան երկրների ներկայացուցիչների ձեռքով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան
ԵԱՀԿ ՄԽ–ն թաղվել է արևմտյան երկրների ներկայացուցիչների ձեռքով․ Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խումբը «թաղվել» է արևմտյան երկրների ներկայացուցիչների ձեռքով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Պաշտոնական Բաքուն և պաշտոնական Երևանը բոլոր մակարդակներում բազմիցս բարձր են գնահատել Ռուսաստանի միջնորդական դերը, ընդ որում՝ իրավիճակի կարգավորման տարբեր փուլերում», - չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ նշել է Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի քննադատությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ (Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահությամբ):

Դիվանագետը նշել է, որ Մինսկի խմբում եղած դրականը մեծապես հիմնված էր ռուսական մշակումների վրա, որոնք, ի թիվս այլ բաների, արտացոլվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ համաձայնագրերում, որոնք բարձր են գնահատվել երկու մայրաքաղաքների կողմից։

Զախարովան հայտարարել է, որ երբ «արևմտյանների հնարքները սկսվեցին», ապա 2022 թվականի փետրվարին այս խումբը «թաղվեց» հենց արևմտյան երկրների ներկայացուցիչների ձեռքով։

«Ռուսաստանն ինքը դժգոհ էր նրա աշխատանքից և շատ ավելի շատ էր քննադատում նրան, հատկապես այն բանից հետո, երբ արևմուտքցիները սկսեցին արգելափակել աշխատանքը և բացահայտ արտահայտում էին այդ դիրքորոշումը», - ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։