538.2
6.5
476.28
+10
Եղանակը Երևանում
Հայ

Դավիթ Բաբայան. ադրբեջանցիները հայկական գերեզմանաքարերն օգտագործում են ճանապարհների կառուցման նպատակով

19:27
10 Մայիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մենք ունենք տեղեկություններ, որ ադրբեջանցիները բարբարոսաբար ոչնչացնում են Արցախի պատմամշակութային կոթողները, գերեզմանատները և գերեզմանաքարերը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով՝ ադրբեջանցիները գերեզմանաքարերն օգտագործում են՝ որպես շինանյութ, հատկապես՝ իրենց կողմից տարբեր ճանապարհների կառուցման նպատակով:

«Սա մշակութային ցեղասպանության հերթական դրսևորումն է , բարբարոսություն, որն ունի քաղաքական նպատակ: Ոչ միայն հայկական հետքը ոչնչացնում են ի սպառ, այլ նաև օգտագործում են տնտեսական նպատակներով: Կառուցելով նման ենթակառուցվածքներ՝ ադրբեջանցիները շատ ավելի դժվար են դարձնում հետագայում այդ ամենի վերականգնումը: Սա միջազգային և բարոյական նորմերի կոպիտ խախտում է» ,- մասնավորապես ասել է Բաբայանը:

Այն հարցին, թե որ ճանապարհների կառուցման նպատակով են օգտագործվում գերեզմանաքարերը, ԱԳ նախարարը պատասխանել է, որ տարբեր աղբյուրներ տարբեր տվյալներ են հաղորդում, մասնավորապես՝ շրջանառվում է, որ Հադրութ-Շուշի կառուցվող ճանապարհահատվածի շինարարության մեջ են լայնորեն օգտագործում:

«Կան տվյալներ, որոնք ցույց են տալիս , թե ադրբեջանցիներն ինչպես են քանդում Հադրութի գերեզմանատները: Այս տեղեկություններն անհրաժեշտություն են առաջացնում, որ միջազգային հանրությունը ևս մշտադիտարկման առաքելություններ իրականացնի և տեղում ծանոթանա իրականությանը: Այն պետք է իրականացվի տարբեր պետական կառույցների կողմից: Ադրբեջանի կողմից իրականացվող հայկական մշակութային ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ նամակներ ենք ուղարկել միջազգային տարբեր կազմակերպությունների, ինչպես նաև հանդես եկել հայտարարություններով: Որոշ տեղաշարժեր կան: Դժբախտաբար, այս գործընթացը ժամանակատար և աշխատատար գործընթաց է, որպեսզի միջազգային կառույցները լիարժեք գործեն»,- ավելացրել է Բաբայանը:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:39
20 Նոյեմբերի 2021
Ադրբեջանում 7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել.այն զգացվել է նաև Արցախում
Ադրբեջանում 7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել.այն զգացվել է նաև Արցախում
14:36
17 Նոյեմբերի 2021
Զաս. Արցախում` հայկական և ադրբեջանական կողմերի շփման գծում, լարվածությունը պահպանվում է
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Արցախի շփման գծում լարվածությունը պահպանվում է
20:10
15 Նոյեմբերի 2021
Միրզոյանը կալանավոված կամ ձերբակալված չէ. Արցախի ՄԻՊ–ն այցելել է Ստեփանակերտ–Շուշի–Բերձոր ճանապարհին նռնակ նետած տղամարդուն
Միրզոյանը կալանավոված կամ ձերբակալված չէ. Արցախի ՄԻՊ–ն այցելել է Ստեփանակերտ–Շուշի–Բերձոր ճանապարհին նռնակ նետած տղամարդուն
20:26
13 Նոյեմբերի 2021
Ստեփանակերտ–Շուշի–Բերձոր ճանապարհին նռնակ նետած Ստփանակերտի բնակիչը գտնվում է Արցախի ՔԿ–ում
Ստեփանակերտ–Շուշի–Բերձոր ճանապարհին նռնակ նետած Ստփանակերտի բնակիչը գտնվում է Արցախի ՔԿ–ում
12:22
13 Նոյեմբերի 2021
Ստեփանակերտ–Բերձոր ճանապարհի անցակետի մոտ պայթուցիկ են նետել. Արցախի ԱԱԾ–ն մանրամասներ է ներկայացնում (ՎԻԴԵՈ)
Ստեփանակերտ–Բերձոր ճանապարհի անցակետի մոտ պայթուցիկ են նետել. Արցախի ԱԱԾ–ն մանրամասներ է ներկայացնում.ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
20:50
12 Նոյեմբերի 2021
Ղարաբաղի հակամարտությունը մնացել է անցյալու՞մ. ՀՀ փոխվարչապետը պատասխանել է Ադրբեջանի վարչապետի պրովոկացիոն հայտարարությանը
Ղարաբաղի հակամարտությունը մնացել է անցյալու՞մ. ՀՀ փոխվարչապետը պատասխանել է Ադրբեջանի վարչապետի պրովոկացիոն հայտարարությանը
12:53
12 Նոյեմբերի 2021
Ադրբեջանցիները Տիգրանակերտի արքայական աղբյուրների պուրակը վերածել են խորովածանոցի (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցիները Տիգրանակերտի արքայական աղբյուրների պուրակը վերածել են խորովածանոցի.ՎԻԴԵՈ
10:58
09 Նոյեմբերի 2021
12 դիրք անցել է թշնամու հսկողության տակ, զինծառայողներ են գերեվարվել. Հին Թաղերում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատարը կալանավորվել է
12 դիրք անցել է թշնամու հսկողության տակ, զինծառայողներ են գերեվարվել. Հին Թաղերում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատարը կալանավորվել է
10:45
09 Նոյեմբերի 2021
Ադրբեջանցի զինծառայողն անցել է «Շուշիի տակ» կոչվող տեղանք. Արցախի ՔԿ–ն մանրամասներ է ներկայացնում (ՖՈՏՈ)
Ադրբեջանցի զինծառայողն անցել է «Շուշիի տակ» կոչվող տեղանք. Արցախի ՔԿ–ն մանրամասներ է ներկայացնում.ՖՈՏՈ
16:55
08 Նոյեմբերի 2021
Շուշիի մոտ Ադրբեջանը կրակ է բացել խաղաղ բնակիչների ուղղությամբ, կա զոհ ու վիրավորներ
Շուշիի մոտ Ադրբեջանը կրակ է բացել խաղաղ բնակիչների ուղղությամբ, կա զոհ ու վիրավորներ
15:59
05 Նոյեմբերի 2021
Արցախում ձմեռային զորակոչ է հայտարարվել
Արցախում ձմեռային զորակոչ է հայտարարվել
10:45
03 Նոյեմբերի 2021
Արցախի քաղաքական լուծման ճանապարհից չենք շեղվել.Փաշինյանն ընդունել է Արցախի նախագահին (ՎԻԴԵՈ)
Արցախի քաղաքական լուծման ճանապարհից չենք շեղվել.Փաշինյանն ընդունել է Արցախի նախագահին.ՎԻԴԵՈ