583.37
6.48
494.13
+8
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

«Չունեմ պատրանք, որ Ադրբեջանը հրադադարը պահելու ա։ Ավելին, չեմ կարծում, որ պատերազմը ավարտվեց։ Զգոն մնացեք». Էլիբեգովան մեկնաբանում է իրավիճակը

14:05
10 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 10–ի գիշերը Մոսկվայում ավարտված շուրջ 11 ժամ տևած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունը` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ, և շատերը հարցադրում են անում, թե ինչպես արդյունքներ են արձանագրվել։

Քաղաքագետ, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան Facebook–յան իր էջում մեկնաբանել է բանակցությունների արդյունքները։

«Մավ ա, որ ունենք ժամանակ շունչ քաշելու և վերադիրքավորվելու համար, եթե Ադրբեջանը որոշի կրկին հարձակվել։ Վատ ա, որ իրանք էլ ունեն նույն ժամանակը։ Բացի էդ, իրանց էդ դիակները պետք չեն, ավելի հեշտ ա Ալիևին դրանք թողել մեր վրա ու ասել, որ գերի են, կամ անհայտ կորած, քան տանել ու հանձնել ծնողներին կամ թաքուն թաղել, վախենալով սլիվերից ։ Ինքը ոչ զինվորականների զոհերի թիվ ա տալիս, ոչ վիրավորների։ Մենակ քաղաքացիականների, դա էլ միջազգային հանրության վրա ճնշում գործադրելու համար քարոզչական պատերազմում», – գրել է քաղաքագետը։

Քաղաքագետը նաև մեկնաբանում է «սուբստանտիվ» (առարկայական, խմբգր.) բանակցությունների անցնելը` նշելով, որ «Ապրիլյանից հետո ադրբեջանական կողմը մտցրեց էդ տերմինը բանակցային լեկսիկոն և իրենց ինտերպրետացիայով դա բուն առարկայական բանակցություններն են մադրիդյան սկզբունքների կետերի շուրջ, այլ ոչ թե հայկական կողմի տարիներ շարունակ խաղը՝ բանակցենք սաղ մանր-մունր դետալները, հետո երբ սաղ հարակից բաները անենք, նոր հիշենք, ինչի համար ենք հավաքվել»։

«Ադրբեջանի համար դա անընդունելի էր ու էս պատերազմի արդյունքում դժվար ա պատկերացնել, որ Ալիևը նստեր բանակցելու էլի հին խաղի կանոններով։ Փաստորեն ստացավ երաշխիք, որ սուբստանտիվ փուլը վերջապես սկսվեց։ Բանակցողների ֆորմատը չի փոփոխվում։ Ոչ Ադրբեջանի ուզած տարբերակով, որ Թուրքիան դառնա համանախագահ, ոչ մեր ուզածով՝ որ Արցախը նստի բանակցային սեղանի շուրջ, իսկ սա այլևս պիտի լինի պարտադիր պայման ու դա արդեն մեր դիվանագետների անելիքն ա։ Ում վրա հարձակվել ա Ադրբեջանը, նրա հետ էլ պիտի բանակցի», – գրել է Էլիբեգովան` նշելով, որ «Ալիևը զանդի դրեց»։

«Երկու շաբաթ ասում էր ոչ մի բանակցություն, դա խազ գնալու ենք ու վդռրուգ նստեց բանակցելու։ Նենց չի, որ ուժասպառ ա, նենց չի, որ ահռելի տարածքներ ա կորցրել, նենց չի, որ մոտը հումանիտար աղետ ա։ Բա ինչն ա մոտիվացիան կանգ առնելու, երբ գնացել էր վա-բանկ։ Իրան պետք ա զգալի ինչ որ արդյունք, որը իր հանրությանը ցույց կտա, որպես հաղթանակ։ Ինչ ա ստանում Ալիևը արդյունքում, մտածենք...», – գրել է նա։

Ավելի ուշ նա ավելացրել է. «ես չունեմ պատրանք, որ Ադրբեջանը հրադադարը պահելու ա։ Ավելին, չեմ կարծում, որ պատերազմը ավարտվեց։ Զգոն մնացեք»։

«Երկու դոգմատիկ բան, որ աշխարհը անգիր պիտի անի՝ 1. Ադրբեջանին խաղաղության կարելի ա միայն պարտադրել 2. Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», – նշել է նա։–0–





Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:14
11 Նոյեմբերի 2020
ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է համաձայնագիրն Արցախի շուրջ
ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է համաձայնագիրն Արցախի շուրջ
00:41
11 Նոյեմբերի 2020
Պաշտպանության նախարարը պատմել է հայկական ԶՈւ-երի հետագա աշխատանքի մասին արցախյան պատերազմից հետո
Պաշտպանության նախարարը պատմել է հայկական ԶՈւ-երի հետագա աշխատանքի մասին արցախյան պատերազմից հետո
00:31
11 Նոյեմբերի 2020
ՌԴ ԱԳՆ–ն պարզաբանել է Թուրքիայի դերակատարությունը Ղարաբաղում
ՌԴ ԱԳՆ–ն պարզաբանել է Թուրքիայի դերակատարությունը Ղարաբաղում
23:57
10 Նոյեմբերի 2020
«Արվել է անհնարինը». Տոնոյանը՝ արցախյան պատերազմում հայկական զինված ուժերի մասին
«Արվել է անհնարինը». Տոնոյանը՝ արցախյան պատերազմում հայկական զինված ուժերի մասին
23:56
10 Նոյեմբերի 2020
ՌԴ ԱԳՆ. Ղարաբաղի իրավիճակի հարցով ռուս–թուրքական կենտրոնը կապված չէ խաղաղապահների հետ
ՌԴ ԱԳՆ–ից հայտնում են, որ Ղարաբաղի իրավիճակի հարցով ռուս–թուրքական կենտրոնը կապված չէ խաղաղապահների հետ
23:38
10 Նոյեմբերի 2020
«Մինչև վերջին օրը Շուշի քաղաքում եղել են մեր ուժերը». Տոնոյանը խոսել է բերդաքաղաքի ճակատամարտի մասին (ՎԻԴԵՈ)
«Մինչև վերջին օրը Շուշի քաղաքում եղել են մեր ուժերը». Տոնոյանը խոսել է բերդաքաղաքի ճակատամարտի մասին. ՎԻԴԵՈ
23:27
10 Նոյեմբերի 2020
Տոնոյանը ներկայացրել է Արցախում տիրող իրադրությունը պատերազմի դադարեցման մասին հայտարարության ստորագրումից հետո (ՎԻԴԵՈ)
Պաշտպանության նախարարը ներկայացրել է Արցախում տիրող իրադրությունը պատերազմի դադարեցման մասին հայտարարության ստորագրումից հետո. ՎԻԴԵՈ
23:08
10 Նոյեմբերի 2020
Ավինյանը բացատրել է, թե ինչու պատերազմն Արցախում ավելի շուտ չի ավարտվել
Ավինյանը բացատրել է, թե ինչու պատերազմն Արցախում ավելի շուտ չի ավարտվել
22:39
10 Նոյեմբերի 2020
Ռուսաստանն արել է առավելագույնը. Փոխվարչապետը՝ Արցախի պատերազմում ՌԴ դերակատարության մասին
Ռուսաստանն արել է առավելագույնը. փոխվարչապետը՝ Արցախի պատերազմում ՌԴ դերակատարության մասին
21:00
10 Նոյեմբերի 2020
Եվրամիությունը ողջունել է ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցումը
Եվրամիությունը ողջունել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը, Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագիրը
20:36
10 Նոյեմբերի 2020
ՀՀ նախագահը Կոպիրկինի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է ՌԴ-ի կարևոր միջնորդական դերը պատերազմական գործողությունների դադարեցման գործում (ՎԻԴԵՈ)
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ. ՎԻԴԵՈ
18:45
10 Նոյեմբերի 2020
Մարկեդոնովը խոսել է Ղարաբաղի հայտարարության փխրունության մասին
Մարկեդոնովը խոսել է Ղարաբաղի հայտարարության փխրունության մասին