Բաբայան. եթե կորցնենք Արցախը, չի լինելու Հայաստանը

20.06.2022, 17:17
Բաբայանը հայտարարել է, որ եթե կորցնենք Արցախը, չի լինելու Հայաստանը
Բաբայան. եթե կորցնենք Արցախը, չի լինելու Հայաստանը
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը զգուշացրել է վտանգի մասին Հայաստանի և Արցախի համար:

«Արցախի ճակատագիրը վտանգնված է: Դուք սիրու՞մ եք Արցախը, ի՞նչ է Արցախը ձեզ համար: Եթե սիրում եք Արցախը, ուրեմն պետք է հասկանաք, որ այնպես պիտի անենք, որ չվնասենք, որովհետև, եթե կորցնենք Արցախը, չի լինելու Հայաստանը», - ասաց Բաբայանը լրագրողներին:
Նա նշեց, որ մարդիկ հիմա սրճարաններում նստած են՝ մտածելով, որ ոչինչ չկա, «բայց դա այդպես չէ»:

Նա հիշեցրեց, որ 2020թ.-ի սեպտեմբերի 26-ին (44-օրյա պատերազմի նախօրեին) նույնն էր տեղի ունենում:-0-