Այսօր մոլորված և ադրբեջանցիների մոտ հայտնված արցախցին փոխանցվել է հայկական կողմին. ԱՀ ԱԱԾ

29.12.2021, 19:56
Այսօր մոլորված և ադրբեջանցիների մոտ հայտնված արցախցին փոխանցվել է հայկական կողմին
Այսօր մոլորված և ադրբեջանցիների մոտ հայտնված արցախցին փոխանցվել է հայկական կողմին. ԱՀ ԱԱԾ
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցվել այսօր առավոտյան մոլորվելու հետևանքով ադրբեջանցիների մոտ հայտնված՝ Արցախի Հանրապետության քաղաքացի Արմեն Աբրիկի Վերդյանը, հաղորդում է Արցախի ԱԱԾ-ն։

Загружается новость ... "Лево"

«ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում ԱՀ քաղաքացու կողմից ադրբեջանական կողմն անցնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։-0-