435.48
4.36
404.42
+4
Եղանակը Երևանում
Հայ

Այս պահին ունենք մոտ 200 վիրավոր. Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է սահմանին տիրող իրավիճակը (ՎԻԴԵՈ)

11:28
28 Սեպտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ողջ գիշեր ընթացել են մարտեր Արցախի սահմանի ողջ երկայնքով, հատկապես հյուսիսի և հարավի ուղղությամբ։

Այս մասին հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կազմակերպված ճեպազրույցի ընթացքում։

«Մեր ԶՈՒ–ին հաջողվել է դիրքային նոր բարելավումներ իրականացնել։ Հակառակորդը բնականաբար չի հանգստացել։ Որոշ տեղերում շարունակել է հակագրոհներ իրականացրել, որոնք հետ ենք մղել։ Վաղ առավոտյան կիրառելով հրետանային միջոցներ, այդ թվում` ծանր հրետանետեր, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները վերսկսել են հարձակողական գործողությունները։ Մեր Զինված ուժերն այս պահին վարում են համառ մարտեր, հերոսական մարտեր։ Այս պահի դրությամբ ունենք մոտ 200 վիրավոր, որոնց մի մասը տեղափոխվել է Երևան։ Բոլորը գտնվում են պատշաճ բժշկական վերահսկողության ներքո տարբեր զինվորական հոսպիտալներում, ինչպես նաև քաղաքացիական հիվանդանոցներում», – հայտնեց Հովհաննիսյանը։

Նա նաև նշեց, որ ադրբեջանական կողմը չի դիմել հայկական կողմը մնացած տասնյակ դիերը տարհանելու խնդրանքով։

Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։ Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի կորուստներ (մոտ 200 մարդ), կորցրել է նաև տեխնիկա։ Մասնավորապես, ոչնչացվել է 33 տանկ և ԲՄՊ, 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 2 ինժեներական զրահամեքենա։

Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 31 զինծառայող։ 

Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ–ն գնդակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։–0–



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
17:06
11 Դեկտեմբերի 2023
Այսօրվանից արցախցիները կարող են դիմել ՀՀ–ում կենսաթոշակների նշանակման համար․ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր
Ի՞նչ պետք է անեն արցախցիները ՀՀ–ում կենսաթոշակ ստանալու համար, ներկայացնում ենք քայլերի հաջորդականությունը
15:04
30 Նոյեմբերի 2023
Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
13:25
28 Նոյեմբերի 2023
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն․ ՀՀ նախագահ (ՎԻԴԵՈ)
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ
10:06
27 Նոյեմբերի 2023
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում (ՖՈՏՈ)
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում․ ՖՈՏՈ
18:15
24 Նոյեմբերի 2023
Կապահովվի ԼՂ-ից բռնի տեղահանված տարեց, հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը
Գործադիրն ընդունել է որոշում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընդհանուր առմամբ 131 անձի հրատապ կեցություն և խնամք ապահովելու նպատակով