Այս պահի դրությամբ Բերձորի ու մյուս համայնքների բնակիչների տարհանման ուղղությամբ աշխատանքներ չեն իրականացվում. Արցախի ՄԻՊ
01.07.2022,
12:38
Արցախի ՄԻՊ–ն անդրադարձել է Բերձորի ու մյուս համայնքների բնակիչների տարհանման հարցին
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Այս պահի դրությամբ Բերձորի ու մյուս համայնքների բնակիչների տարհանման ուղղությամբ աշխատանքներ չեն իրականացվում։
Ինչպես հայտնում են հայկական լրատվամիջոցները, այս մասին «Արցախի արդի մարտահրավերները․ Բերձորի հանձնում, նոր պատերա՞զմ» խորագրով հանրային-մասնագիտական քննարկման ժամանակ հայտարարել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Անձամբ երեկ եմ, կապ հաստատել այդ համայնքների ներկայացուցիչների հետ, նրանց տեղահանվելու հետ կապված որևէ տեղեկություններ չկան։ Առաջին հերթին հենց Արցախի իշխանությունները պետք է տեր կանգնեն իրենց բնակիչներին, հնարավոր չեմ համարում, որ լինի իրավիճակ, որ այդ մարդիկ պատանդառության մեջ հայտնվեն։ Այս առումով քայլեր ձեռնարկվում են»,- նշել է նա։
Ըստ Ստեփանյանի՝ թե՛ Բերձորի, թե՛ Աղավնոյի բնակիչները սոցիալական տեսանկյունից օգտվում են այն նույն արտոնություններից, որոնք սահմանված են տեղահանվածների համար։
«Ես որոշակի տեղեկություններ ունեմ, որ հնարավոր տարբերակների մեջ քննարկվում է՝ եթե ի վերջո ճանապարհի փոփոխություն տեղի ունենա, Աղավնոյի բնակիչներին տեղավորել Հին Շեն և Մեծ Շեն համայքներում, իսկ Բերձորի բնակիչների մասով գործելու են այն նույն ծրագրերը, որ գործում են մյուս տեղահանվածների մասով։
Քաշաթաղի բնակիչների համար Հայաստանում բնակարաններ ձեռք բերելու արտոնյալ պայմաններ են տրամադրված», -նշել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Ավելի վաղ ընդդիմությունը մեղադրում էր իշխանություններին, որ վերջիներս մտադիր են այդ բնակավայրերը հանձնել Ադրբեջանին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 27–ին ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շահագործումից հետո ԼՂԻՄ սահմանից դուրս գտնվող տարածքները անցնելու են Ադրբեջանին, իսկ Բերձորի բնակիչները կապահովվեն բնակավարաններով։
«Աղավնոյի բնակիչների խնդիրները կլուծվեն ԼՂՀ իշխանությունների կողմից», – ասաց Փաշինյանը։–0–

Загружается новость ... "Лево"