639.82
7.1
522.3
0
Եղանակը Երևանում
Հայ

Այլընտրանք ուղղակի գոյություն չուներ. Փաշինյանը նշել է Ռուսաստանի և Ադրբեջանի հետ հայտարարություն ստորագրելու պատճառները (ՎԻԴԵՈ)

15:45
10 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–յան իր էջում քաղաքացիներին ուղղված ուղերձում ներկայացրել է մի քանի պատճառներ, թե ինչու է որոշել ստորագրել հայտարաություն Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Արցախում պատերազմը դադարեցնելու մասին։ Իր ուղերձում Փաշինյանն ինքն իրեն մի քանի հարցադրում է արել և պատասխանել դրանց։ 

Ինչու՞ ստորագրվող հայտարարության մասին չի եղել նախապես հանրային տեղեկացում

«Դրա համար կա շատ կոնկրետ պատճառ։ Առաջինը, ես ինքս եմ ընդունել, որ այդ հայտարարության բովանդակությունը լավը չէ մեզ համար։ Եվ պատկերացրեք մի այսպիսի իրավիճակ, երբ այդ բովանդակությունը ներկայացվում է և արդյունքում ինչ–ինչ պատճառներով չի ստորագրվում, դա շատ բացասական հետևանք կունենար մեր մարտունակության վրա։ Այսինքն, այս վատ բովանդակության նեգատիվը, եթե այն չստորագրվեր և օրինակ ռազմական գործողությունները դադարեցնելու որոշում չկայացվեր, արդյունքում կստացվեր, որ խոսվել է մի բովանդակության մասին, որը ռազմական գործողությունների դադարեցման չի բերել, բայց մարտունակության նվազման է բերել», – ասաց Փաշինյանը։ 

Որպես ևս մեկ պատճառ նա նաև նշեց, որ երբ հանրությանը ներկայացվում է այդ բովանդակությունը, պետք է բացատրվի նաև, թե ինչու է այդպիսի բան արվում։

Նրա խոսքով, երբ դա անում ես մարտական գործողություններին զուգընթաց, դրանով նաև հակառակորդի համար բացահայտում ես քո որոշակի թույլ տեղերը։

«Եթե հանկարծ չի ստորագրվում կամ հակառակորդը, քո թույլ տեղերը իմանալով, ստանում է առավելություն, դա նաև ինչ–որ առումով ազդում է հետագա պրոցեսների և ընդհանրապես մարտունակության վրա», – ասաց Փաշինյանը։

Загружается новость ... "Лево"

Ինչու՞ է նա կայացրել այսպիսի որոշում

«Ես այպիսի որոշում կայացրել եմ այն բանից հետո, երբ, ըստ էության, բանակը շարունակաբար պնդել է նման քայլի գնալու անհրաժեշտությունը։ Այսինքն պատկերացրեք, երբ բանակն ասում է` պետք է կանգնել, որովհետև մենք ունենք որոշակի խնդիրներ, որոնց լուծման հեռանկարը կամ չի երևում կամ այդ խնիրները լուծելու ռեսուրսը սպառված է, կամ այդ խնդիրների չլուծման կամ գոյության արդյունքում ունենք որոշակի պրոբլեմներ», – ասաց Փաշինյանը։

Որպես օրինակ նա նշեց, որ իշխանությունները բախվել են այնպիսի տարօրինակ դեպքերի, որ, օրինակ, Զինված ուժերի զորամասը, գունդը պետք է մարտական նպատակով տեղափոխվի, բայց այդ գնդի դռները տվյալ բնակավայրի բնակիչները շրջակափում են դռները, մեքենաները և թույլ չեն տալիս, որ զորամասից մեքենաները դուրս գան։

Նրա խոսքով, եղել են մոտ տասնյակ այսպիսի դեպքեր, և արդյունքում մենք ունեցել ենք զինվորին գունդը, տեխնիկան առաջնագիծ հասցնելու խնդիր։

«Իհարկե, շատ դեպքերում արվել են շատ կոշտ միջամտություններ, որոշ դեպքերում չի եղել հնարավորություն նման միջամտություն անելու, որովհետև ոստիկանական կոնտիգենտը նույնպես գործուղված է եղել առաջնագիծ, և դրա պատճառով հնարավոր չի եղել  նման գործողություններ իրականացնել։ Սա բերել է շատ լուրջ և շատ ծանր հետևանքների առաջնագծում», – ասաց Փաշնյանը։

Նրա խոսքով, հաջորդ խնդիրը մեր զորահավաքային համակարգի պրոբլեմն է։ Մասնավորապես, կա գործող բանակ, և անհրաժեշտության դեպքում իրականացվում է զորահավաք` մոբ. ռեսուրս։

«Փորձը ցույց է տալիս, որ քաղաքացիական կյանքից եկած մարդիկ, ցավոք սրտի, այնքան էլ պատրաստ չեն ռազմական գործողություններին լիարժեք մասնակցելու, և նրանք արագ կորցնում են մարտունակությունը, և դա խնդիրներ է առաջացնում։ Նույնը վերաբերում է կամավորների որոշակի շերտին, որոնց մոտ ինչ–որ պահի մարտունակության խնդիրներ են առաջանում։ Սա, ի դեպ, ամենևին չի նշանակում, որ այսպես կոչված մոբ. ռեսուրսով և կամավորներով ներգրավված բոլոր մարդիկ նույն վիճակում են եղել, մենք ունեցել ենք մոբ. ռեսուրսից և կամավորներից մարդիկ, ովքեր հերոսական կռիվ են տվել, բայց ընդհանուր առմամբ այս ոլորտում մենք տեսել ենք խնդիրներ, և մենք բախվել ենք նաև որոշակիորեն դասալքության պրոբլեմի հետ, որը, ցավոք սրտի, ոչ մի կերպ հնարավոր չի եղել լուծել», – ասաց Փաշինյանը։

Նա միաժամանակ չցանկացավ առավել մանրամասն անդրադառնալ այս թեմային` միայն նշելով, որ կարևոր է համարում սա ընդգծել։

«Երբ որ ներգրավված ամբողջ ռեսուրսն արդյունավետ չի եղել, դրա արդյունքում մենք ունեցել ենք հետևյալ պրոբլեմները. լավ կռվող զինվորները, կամավորները շատ հաճախ իրենց փոխարինող չեն ունեցել։ Ըստ էության այն մարդիկ, ովքեր լավ կռվում են մեկ, երկու, երեք օր, պետք է հանգստանալու հնարավորություն ունենան։ Բայց քանի որ մենք մոբ. ռեսուրսի, կամավորների մարտունակության անկման և դասալքության արդյունքում ունեցել ենք պրոբլեմներ, եղել են մարդիկ, ովքեր մի ամիս շարունակ մնացել են, և մի ամիս շարունակ նրանց փոխարինող հնարավոր չի եղել գտնել», – ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով, այս կարևոր պատճառները մեզ համար ստեղծել են չափազանց լուրջ պրոբլեմներ այն աստիճանով, որ մեր բանակը և Արցախի քաղաքական ղեկավարությունը շատ հստակ խնդիր է ձևակերպել, որ պետք է ժամ առաջ, րոպե առաջ կանգնեցնել պատերազմը, հակառակ դեպքում հետևանքները կլինեն շատ ավելի ծանր։

«Սա չափազանց դժվար, չափազանց ծանր որոշում է եղել, որը մենք գիտենք, որ վրդովմունք պետք է առաջացնի։ Սա առաջացրել է նաև մեր վրդովմունքը, բայց, ըստ էության, մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որ այլընտրանք ուղղակի գոյություն չուներ», – ասաց Փաշինյանը։

Ինչու՞ սեպտեմբերի 27–ին նույն պայմաններով հրադադար կամ զինադադար չի կնքվել

«Մի պարզ պատճառով, սեպտեմբերի 27–ին զինադադարի պատճառները շարունակում էին մնալ նույնը։ Այսինքն եթե մենք զինադադար էինք խնդրում, զինադադարը կարող էր բավարարվել կամ ընդունվել միայն ձեզ և մեզ հայտնի 7 շրջանները վերադարձնելու կամ հանձնելու պայմանով։ Իսկ մենք նման քայլի չէինք կարող գնալ, որովհետև մենք հավատում էինք, որ Արցախի պաշտպանության բանակը, հայ ժողովուրդը կկարողանան այնպես անել, որ ոչ թե մենք շահագրգռված լինեինք հրադադարի ռեժիմի մեջ, այլ մենք կարողանանք պարտադրել հրադադար, ինչը, սակայն, ցավոք սրտի, տեղի չունեցավ` այդ թվում իմ նշած պատճառների բերումով, որովհետ մենք չէինք կարող մտածել, որ տարածքներ հանձնելը հրադադարի հասնելու ճիշտ ճանապարհ է», – ասաց Փաշինյանը։

Ինչու՞ որոշեցինք, այնուամենայնիվ, գնալ նման քայլի

«Շատ պարզ պատճառով, որովհետև բանակի զեկույցները, կարծիքը և գնահատականը լսելով, մեզ համար ակնհայտ դարձավ, որ այսպես հետագա շարունակության հետևանքները լինելու են շատ ավելի ծանր, և ինչքան էլ ծանր լինի այս պահին պետք է ուղղակի կանգ առնել, որևէ ձևով ուղղակի գտնել ձև, այո, ընդունել պայմաններ, որոնց առնվազն մի մասը անխուսափելիորեն  տեղի կունենային ռազմական գործողությունների հետագա շարունակության պարագայում», – ասաց Փաշինյանը։–0–





Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:57
29 Դեկտեմբերի 2020
Բալասանյանի կուսակցությունն ու ՀՅԴ–ն հայտարարել են Արցախի նախագահի կողմից պայմանավորվածությունների խախտման մասին
Բալասանյանի կուսակցությունն ու ՀՅԴ–ն հայտարարել են Արցախի նախագահի կողմից պայմանավորվածությունների խախտման մասին
15:07
29 Դեկտեմբերի 2020
Ադրբեջանից վերադարձած հայ գերիները բժշկական հետազոտություն կանցնեն. նրանց են այցելել են ՄԻՊ-ի ներկայացուցիչները
Ադրբեջանից վերադարձած հայ գերիները բժշկական հետազոտություն կանցնեն. նրանց են այցելել են ՄԻՊ-ի ներկայացուցիչները
14:57
29 Դեկտեմբերի 2020
Ռուս խաղաղապահներն Արցախում կրակային պատրաստության վարժանքներ են անցկացնում (ՎԻԴԵՈ)
Ռուս խաղաղապահներն Արցախում կրակային պատրաստության վարժանքներ են անցկացնում. ՎԻԴԵՈ
10:45
29 Դեկտեմբերի 2020
Արցախում ռուս խաղաղապահները ստուգելու են Հադրութի շրջանում կրակոցների մասին տեղեկատվությունը
Արցախում ռուս խաղաղապահները ստուգելու են Հադրութի շրջանում կրակոցների մասին տեղեկատվությունը
01:20
29 Դեկտեմբերի 2020
Արցախյան պատերազմը Հայաստանի իշխանությունների, ի դեմս Փաշինյանի, սխալ վարած քաղաքականության արդյունքն է․Վիտալի Բալասանյան (ՎԻԴԵՈ)
Պատերազմից կարող էինք խուսափել մեր վարած քաղաքականությունով․ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար․ ՎԻԴԵՈ
17:06
28 Դեկտեմբերի 2020
Արցախի ԱԻՊԾ որոնողափրկարարական խմբերին թույլ չեն տվել մեկնել Հադրութ
Արցախի ԱԻՊԾ որոնողափրկարարական խմբերին թույլ չեն տվել մեկնել Հադրութ
13:04
28 Դեկտեմբերի 2020
ՊԲ. երեկ ողջ օրը և մինչև այս պահը ՊԲ–ի որևէ ստորաբաժանում, որևէ զինծառայող որևէ գործողության չի մասնակցել, հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել
Ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, իբր նախօրեին «հայկական զինված խմբավորման» կողմից ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանման վրա իրականացված հարձակման մասին
10:38
28 Դեկտեմբերի 2020
Ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնում են Տող գյուղի մոտ հայերի և ադրբեջանցիների միջև մարտերի մասին, ՊՆ–ն մեկնաբանում է
Ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնում են Տող գյուղի մոտ հայերի և ադրբեջանցիների միջև մարտերի մասին, ՊՆ–ն մեկնաբանում է
17:25
27 Դեկտեմբերի 2020
Պեսկովը նշել է, թե ինչն է օգնել Պուտինին հասնել խաղաղ պայմանավորվածության Արցախի հարցում
Պեսկովը նշել է, թե ինչն է օգնել Պուտինին հասնել խաղաղ պայմանավորվածության Արցախի հարցում
11:30
27 Դեկտեմբերի 2020
ANCA- ն ԱՄՆ իշխանություններին կոչ է արել 250 մլն դոլար օգնություն տրամադրել Արցախին և Հայաստանին
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) Ամանորին ընդառաջ ԱՄՆ իշխանություններին կոչ է արել ընդունել 250 միլիոն ԱՄՆ դոլարի Արցախին և Հայաստանին հատկացվող օգնության փաթեթը
22:31
26 Դեկտեմբերի 2020
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար. մենք կվերադարձնենք Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները
Մենք չենք պարտվել, ծնկի չենք եկել․ Վիտալի Բալասանյան
17:35
26 Դեկտեմբերի 2020
Թուրք զինծառայողները հունվարին ծառայության կանցնեն Ղարաբաղի հարցով ռուս-թուրքական կենտրոնում
Թուրք զինծառայողները հունվարին ծառայության կանցնեն Ղարաբաղի հարցով ռուս-թուրքական կենտրոնում