Այլևս ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում, որ Ադրբեջանը և Թուրքիան կիրառում են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների զինյալներ. ՀՀ ՊՆ

01.10.2020, 13:36
Արծրուն Հովհաննիսյանն ընդգծեց, որ այլևս ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում, որ Ադրբեջանը և Թուրքիան կիրառում են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների զինյալներ
Այլևս ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում, որ Ադրբեջանը և Թուրքիան կիրառում են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների զինյալներ. ՀՀ ՊՆ
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այլևս ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում, որ Ադրբեջանը և Թուրքիան կիրառել են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների զինյալներ, հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ։

Загружается новость ... "Лево"

Ադրբեջանի կողմում կռվում են մոտ 4 հազար վարձկաններ, որոնք բերվել են Թուքիայի վերահսկողության տակ գտնվող` Սիրիայի շրջաններից։ ՌԴ ԱԳՆ–ն կոչ է արել միջոցներ ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության գոտում օտարերկրյա վարձկաններին և ահաբեկիչներին անհապաղ դուրս բերելու ուղղությամբ։

«Եղել են համապատասխան արձագանքներ արդեն առաջատար պետությունների դիվանագիտական ներկայացուցիչների կողմից, դա, բնակաբանար, մեր դիվանագիտական, մեր տեղեկատվական գործողությունների փայլուն աշխատանքի արդյունք է», – ասաց նա։

Նա նաև նշեց, որ այդ ապացույցները ներկայացված են և ներկայացվում են։

«Ոչ մեկի մոտ այլևս կասկած չի հարուցում, բացի բուն կիրառողներից, որոնք համառորեն փորձել են ու փորձելու են թաքցնել, բայց ի զուր», – ընդգծեց Հովհաննիսյանը։

Անդրադառնալով զինյալների քանակին` Հովհաննիսյանը հայտնեց, որ մեր հատուկ ծառայություններն աշխատում են այդ ուղղությամբ, բայց նա չի կարող նման բան հրապարակել, թե քանի հազար մարդ է բերվելու, բերվում և օգտագործվում։

«Դա ժամանակի խնդիր է, դա բարդ չի ճշտելը», – ասաց Հովհաննիսյանը։–0–