425.62
4.27
394.46
+5
Եղանակը Երևանում
Հայ

Այդ կրակը եղել է նախազգուշացման կրակ, ուշքի եկե′ք. ԱՀ նախագահի տեսաուղերձը (ՎԻԴԵՈ)

14:19
04 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեսաուղերձ է հրապարակել։

Նա նշել է, որ գնացել է առաջնագիծ, մտահոգվելու բան չի եղել։

«Մենք առաջին հերթին պետք է ոգևորենք մեր սպաներին, զինվորներին, որոնք իրականում ամեն օր կենաց–մահու կռիվ են տալիս թշնամու դեմ։ Ուզում եմ փառքով նշել, որ բանակն ամբողջությամբ կատարում է իր առջև դրված խնդիրը` հրամանատարից, գեներալ Հարությունյանից մինչև շարքային զինվոր, որը գտնվում է առաջնագծում։ Փայլուն կատարում են։ Ոզւում եմ ասել, որ ունենք աշխարհի ամենապրոֆեսիոնալ բանակը, ոչ թե ամենասպառազինություններով զինված, ամենուժեղ բանակը, այլ ամենապրոֆեսիոնալ բանակը։ Ուզում եմ խոնարհվել մեր զինվորների առջև։ Ուզում եմ ասել` ձեր ցավդ տանեմ, դուք մեր ազգի պարծանքն ենք։ Գտնվելով առաջնագծում, ամեն վայրկյան վտանգելով ձեր կյանքը` ամեն մի սանտիմետրի համար դուք պայքարում եք։ Իրականում հրաշքներ են գործում, վտանգելով կյանքը, անտեսելով մահը։ Եթե մենք հաղթահարենք այդ բարդույթն ապրելու համար, մենք հաղթելու ենք։ Մենք պետք է բոլորս պատրաստ լինենք զոհվելու։ Եվ շարունակելու եմ ոգևորել մեր զինվորներին և սպաներին։ Այսօր իմ հրամանագրով ևս 5 հոգի արժանացել է Արցախի հերոսի բարձրագույն կոչմանը», – ընդգծել է նախագահը` նշելով յուրաքանչյուր զինվորի անունն ու կատարած սխրագործությունները։

Արայիկ Հարությունյանը նաև ընդգծել է, որ շարունակվելու է մեր զինծառայողների հերոսությունների գնահատման աշխատանքը։

«Հակառակորդն արդեն մի քանի օր է` ռմբակոծում է ոչ միայն բնակավայրերը, այլ Ստեփանակերտը «Սմերչով», «Պոլոնեզով», տարբեր ամենաժամանակակից հեռահար հրթիռային համակարգերով։ Ամեն վայրկյան Ստեփանակերտի գլխին պտտվում են տարբեր անօդաչու սարքեր և չեն դադարում հրթիռակոծել Ստեփանակերտը։ Եվ այսօր առաջին անգամ իմ հրամանով Արցախի ԶՈւ ստորաբաժանումները հրթիռային համազարկ են տվել։ Նշել էի ժամանակին, հուշել էի ժամանակին, զգուշացրել էի ժամանակին Գանձակ քաղաքին։ Ափսոսում են, որ մեր  պատմական Գանձակին` Գյանջային, Կիրովաբադին, մենք նրանց զինվորական մշտական տեղակայման վայրերին խփել ենք, խփել ենք, որովհետև նրանք են պարտադրել։ Ուշքի եկեք, որովհետև շարունակելու ենք այլ քաղաքներին, և եթե անհրաժեշտություն լինի` ուրիշ քաղաքներին։ Այդ կրակը եղել է նախազգուշացման կրակ։ Ի դեպ հրամայել են որոշ ժամանակ դադարեցնել քաղաքների վրա հրթիռային և հրետակոծությունները` ժամանակ տալով հակառակորդին։ Հեռու պահեք խաղաղ բնակչությանը։ Իմ կողմից եղել է արդեն հրաման դադարեցնել կրակը խոշոր տրամաչափի զենքերից խոշոր քաղաքների վրա։ Դուք եք սկսել այս պատերազմը, դուք եք առաջին հերթին խախտել հումանիզմի կանոնները` թիրախավորելով խաղաղ բնակչությանը։ Շարունակելու եմ, նշում եմ, մինչև վերջ, մինչև վերջին մարդը, մինչև վերջին զինվորը պատրաստ ենք զոհվելու», – ընդգծել է Արցախի նախագահը։

Հիշեցնենք, որ Արցախի նախագահը այսօր զգուշացրել էր, որ Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր։ Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները: Նա կոչ է արել Ադրբեջանի բնակչությանը արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար:

Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն իր հերթին հայտնեց, որ Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:15
28 Մարտի 2024
Երկարաձգվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը, ընդլայնվել է շահառուների շրջանակը
Երկարաձգվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը, ընդլայնվել է շահառուների շրջանակը
14:15
07 Մարտի 2024
Ադրբեջանցիներն Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն (ՖՈՏՈ)
Ալիևի պատերազմը խաչքարերի դեմ։ Պատմությունը կրկնվում է․ ՖՈՏՈ
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
17:06
11 Դեկտեմբերի 2023
Այսօրվանից արցախցիները կարող են դիմել ՀՀ–ում կենսաթոշակների նշանակման համար․ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր
Ի՞նչ պետք է անեն արցախցիները ՀՀ–ում կենսաթոշակ ստանալու համար, ներկայացնում ենք քայլերի հաջորդականությունը
15:04
30 Նոյեմբերի 2023
Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ