Ավելի քան 100 մարդ է այրվել Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով. նախկին պետնախարար
14:35
26 Սեպտեմբերի 2023
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ ավելի քան 100 մարդ է այրվել Ստեփանակերտ–Ասկերան մայրուղում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով։
«Շատ են անհետ կորածները։ Ականատեսների գնահատականներով, ավելի քան 100 մարդ ամբողջությամբ այրվել է հրդեհի հետևանքով։ Հայաստանից ժամանել է բժշկական ուղղաթիռ վիրավորներին տարհանելու համար» – գրել է Բեգլարյանը X սոցցանցում։
Նա նաև հայտնել է, որ պաշտոնական տվյալներով, վիրավորվել է 290 մարդ, 20 մարդ մահացել է։–0–
Հայաստանի ԱԳՆ-ն իր վրդովվմունքն է հայտնել առևանգված արցախցի Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ Ադրբեջանում իրականացվող կեղծ «դատավարության» և նրա լուսանկարի ցուցադրության կապակցությամբ
Այս ընտանիքներում տեղի ունեցած ողբերգությունն անտարբեր չթողեց Վահե և Վիգեն Բադալյան եղբայրներին։ Նրանք իրենց աջակցությունը հայտնեցին Սարգսյաններին և Ղազարյաններին ՝ բնակարանի ձեռքբերման համար յուրաքանչյուր ընտանիքի 25 մլն ՀՀ դրամ տրամադրելով
Արցախի Հանրապետության պետական բյուջեի գանձապետական հաշիվներում շարունակում է մնալ շուրջ 3,1 միլիարդ դրամ մնացորդ, որը սառեցված է, և որևէ գործարք չի իրականացվում