414.34
4.83
386.4
+12
Եղանակը Երևանում
Հայ

Արցախը կվերածվի Ջավախքի, բայց առանց հայերի. Վարդան Օսկանյան

16:07
24 Փետրվարի 2023
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի./Նովոստի–Արմեիա/. Հայաստանի իշխանությունները, ըստ էության, համաձայնություն են տվել, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, ինչի մասին վկայում են հայ և ադրբեջանցի պաշտոնյաների, ինչպես նաև միջնորդների հայտարարությունները։ Նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը` ուրբաթ ելույթ ունենալով «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովի ժամանակ։

«Այս մասին ասվում է տարբեր փաստաթղթերի նախագծերում։ Այս մոտեցումը վերջնականորեն կամրագրվի խաղաղության պայմանագրի ստորագրմամբ», – ասել է Օսկանյանը։

«Այն, ինչ կատարվում է այսօր դիվանագիտական հարթությունում, Հայաստանը՝ համագործակցությամբ Ադրբեջանի և միջնորդների, փորձում է Արցախը Ադրբեջանի կազմում թողնելուն տալ մի այնպիսի փաթեթավորում, որը կքողարկի այս հանգամանքը: Այսօր այդ դիվանագիտական աշխատանքն է գնում։ Եթե դա իրենց մոտ ստացվի, դա կներկայացնեն որպես ձեռքբերում։ Այստեղ ՀՀ իշխանությանը շատ դժվար կլինի լղոզել, փաթեթավորել կամ քողարկել հենց Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու հանգամանքը: Պարզ է, որ Ադրբեջանը կպարտադրի, որ սևը սպիտակի վրա այդ հարցը հստակ ձևակերպվի խաղաղության պայմանագրում։ Քողարկումը վերաբերելու է նրան, որ այնտեղ դրույթ է լինելու, որ իբր, հակառակ նրան, որ Հայաստանը ընդունում է, որ Արցախը պետք է Ադրբեջանի կազմում լինի, բայց երկխոսություն է լինելու Արցախի հայության և Բաքվի միջև, որը տպավորություն է ստեղծելու, թե Արցախի ժողովուրդը հնարավորություն ունի ինքնորոշվելու: Իբր այդ պատուհանը բաց է թողնվում: Եթե այդ պայմանագիրը ստորագրվի այն բովանդակությամբ, որը ես նկարագրեցի, այն պահին, երբ այդ փաստաթուղթը ստորագրվի, Արցախը կվերածվի Ջավախքի։ Ինչպես կա ջավախահայություն, այնպես էլ կլինի Արցախում: Բայց Ջավախքի ու Արցախի տարբերությունը այն է, որ մի քանի տարի հետո Արցախը վերածվելու է Ջավախքից Նախիջևանի», – ասել է նա։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:46
25 Մայիսի 2023
ԱՄՆ Արիզոնա Նահանգի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը
ԱՄՆ Արիզոնա Նահանգի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը
12:09
24 Մայիսի 2023
Դադարեցնում եմ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու շուրջ բոլոր տեսակի քննարկումները. ԱՀ նախագահն ուղերձ է հղել (ՎԻԴԵՈ)
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախօրեին երեկոյան ուղերձ է հղել՝ հրատապ արտաքին ու ներքին մարտահրավերների վերաբերյալ. ՎԻԴԵՈ
14:02
23 Մայիսի 2023
Դուք միայն նո՞ր հասկացաք, թե ինչ է կատարվում. Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է արցախցիներին
Դուք միայն նո՞ր հասկացաք, թե ինչ է կատարվում. Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է արցախցիներին
00:43
23 Մայիսի 2023
Ոչ ոք բարոյական իրավունք չունի որոշելու մեր ու մեր զավակների ապագան. Արցախի նախկին նախագահները մեկնաբանել են Փաշինյանի հայտարարությունը
Ոչ ոք բարոյական իրավունք չունի որոշելու մեր ու մեր զավակների ապագան. Արցախի նախկին նախագահները մեկնաբանել են Փաշինյանի հայտարարությունը
00:08
23 Մայիսի 2023
Առ ոչինչ են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստն անտեսող Փաշինյանի ցանկացած հայտարարություն. Արցախի ԱԺ-ն հայտարարություն ընդունեց
Քիչ առաջ ավարտվեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ գումարված արտահերթ նիստը՝ հրատապ հարցերի օրակարգով
23:49
22 Մայիսի 2023
Այլևս հապաղելու ժամանակ չունենք, յուրաքանչյուր վայրկյանը թանկ է մեր ապագան փրկելու համար. Արցախի ԱԺ նախագահ
Թովմասյանը կոչ արեց աշխարհասփյուռ հայությանը, Հայաստանի և Արցախի ճակատագրով մտահոգ հասարակությանը սատար կանգնել Արցախի՝ իր հայրենիքում խաղաղ և անկախ ապրելու և արարելու կամքին

11:27
22 Մայիսի 2023
Ադրբեջանը խախտել է հրադադարն Արցախում` կիրառելով հրաձգային զենք
Հայկական կողմը կորուստներ չունի
10:52
19 Մայիսի 2023
Ադրբեջանն Արցախում նռնականետ է կիրառել` խախտելով հրադադարը
Ադրբեջանն Արցախում նռնականետ է կիրառել` խախտելով հրադադարը
15:29
18 Մայիսի 2023
Արցախի ԱԺ նախագահը կոչով դիմել է Արայիկ Հարությունյանին
Հրաժարականի դիմում ներկայացրեք, պարո´ն նախագահ, կամ դրեք ձեր վստահության հանրաքվեն. Արցախի ԱԺ նախագահը կոչով դիմել է Արցախի նախագահին
15:26
16 Մայիսի 2023
Արդյո՞ք ՀՀ–ն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս. ԱԳ փոխնախարարը մեկնաբանում է (ՎԻԴԵՈ)
Արդյո՞ք ՀՀ–ն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս. ԱԳ փոխնախարարը մեկնաբանում է. ՎԻԴԵՈ
14:51
12 Մայիսի 2023
Ադրբեջանական իշխանությունները կարող են Լաչինի անցակետով անցնող ցանկացած մեկին ձերբակալել, կալանավորել, գողանալ. Թաթոյան (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանական իշխանությունները կարող են Լաչինի անցակետով անցնող ցանկացած մեկին  ձերբակալել, կալանավորել, գողանալ։ Եվ ո՞վ կիմանա այդ մարդը որտեղ հայտնվեց, ասում է Թաթոյանը