Արտակ Բեգլարյանը հայտնել է, թե քանի հայ է մնացել Արցախում Ադրբեջանի իշխանության տակ

05.10.2023, 10:24
Արցախի նախկին պետնախարարը հայտնել է, թե քանի հայ է մնացել Արցախում Ադրբեջանի իշխանության տակ
Արտակ Բեգլարյանը հայտնել է, թե քանի հայ է մնացել Արցախում Ադրբեջանի իշխանության տակ
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ Արցախում Ադրբեջանի իշխանության տակ է մնացել ավելի քան 15 նույնականացված հայ։

Այս մասին նա գրել է Տելեգրամի իր ալիքում։

«Իմ աղբյուրների տվյալներով, Ադրբեջանի իշխանության տակ է մնացել ավելի քան 15 նույնականացված հայ։ Ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 40–ը, այդ թվում` անհետ կորածները», – նշել է նա։–0–