633.58
6.9
532.78
+18
Եղանակը Երևանում
Հայ

Արգելվել է հայ ուխտավորների մուտքը Դադիվանք. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

16:36
09 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Փետրվարի 7–ին հայ ուխտավորները, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, Ստեփանակերտից մեկնել են Դադիվանք, սակայն ադրբեջանցիներն արգելել են մուտք գործել վանական համալիր։ 

Ինչպես հաղորդում է «Ազատ Արցախ» ռեսուրսը, տա­րա­ծաշր­ջա­նում տե­ղա­կայ­ված ՌԴ խա­ղա­ղա­պահ ու­ժե­րի միջ­նոր­դու­թյամբ ձեռք բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան հա­մա­ձայն` նո­յեմ­բե­րի վեր­ջից թույ­լատր­վում էր հայ ուխ­տա­վոր­նե­րի մուտ­քը Դա­դի­վանք։ Կի­րա­կի օ­րե­րին ռուս խա­ղա­պահ­նե­րը ու­ղեկ­ցում էին ուխ­տա­վոր­նե­րին դե­պի վա­նա­կան հա­մա­լիր, որ­տեղ էլ հա­վա­տա­վոր ժո­ղո­վուր­դը մաս­նակ­ցում էր Պա­տա­րա­գին, հա­ղոր­դու­թյուն ստա­նում։ Ի դեպ, վա­նա­կան հա­մա­լի­րը ներ­կա­յումս վե­րահս­կում են ՌԴ խա­ղա­ղա­պահ ու­ժե­րը, չնա­յած տա­րած­քում տե­ղա­կայ­վել են ադր­բե­ջան­ցի­նե­րը։

Հա­մա­ձայն պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան` փետր­վա­րի 7-ի կի­րա­կի օ­րը ժա­մը 8.00-ին Ստե­փա­նա­կեր­տի Վե­րած­նն­դի հրա­պա­րա­կից ուխ­տա­վոր­նե­րի հեր­թա­կան խում­բը ՌԴ խա­ղա­ղա­պահ ու­ժե­րի ու­ղեկ­ցու­թյամբ ճա­նա­պարհ­վել է դե­պի Դա­դի­վանք։ Խմ­բին միա­ցել են նաև հոգևո­րա­կան­ներ, ով­քեր պետք է հեր­թա­փո­խեին հա­մա­լի­րում ծա­ռա­յու­թյուն մա­տու­ցող հոգևոր դա­սի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին։

Ուխ­տա­վոր­ներն էլ Դա­դի­վանք պետք է հասց­նեին նաև Ստե­փա­նա­կեր­տի Ս. Հա­կոբ ե­կե­ղե­ցում օծ­ված «Դժոխ­քի ա­վե­րու­մը» սր­բա­պատ­կե­րը, ո­րը Երևա­նից ու­ղար­կել էր հե­ղի­նա­կը՝ նկար­չու­հի Ժան­նա Խլ­ղա­թյա­նը։ Ի դեպ, նկար­չու­հին կտա­վը նա­խա­տե­սել էր Շու­շիի Սուրբ Ղա­զան­չե­ցոց ե­կե­ղե­ցու հա­մար, բայց հայտ­նի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից հե­տո նա խնդ­րել էր, որ կտա­վը հասց­նեն Դա­դի­վանք։ Եր­կար ճա­նա­պարհ կտ­րե­լուց հե­տո ուխ­տա­վոր­նե­րի խում­բը մո­տե­ցել է վա­նա­կան հա­մա­լի­րի տա­րած­քին մոտ տե­ղակայ­ված ադր­բե­ջա­նա­կան ան­ցա­կե­տին։

Ըստ նախ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան, խում­բը պի­տի մտ­ներ Դա­դի­վանք, սա­կայն ադր­բե­ջան­ցի­նե­րը հո­խոր­տա­լով ար­գե­լե­լ են՝ պատ­ճա­ռա­բա­նե­լով, թե ի­րենք տե­ղե­կաց­ված չեն խմ­բի մա­սին։ ՌԴ խա­ղա­ղա­պահ ու­ժե­րը և ուխ­տա­վոր­նե­րի խմ­բի պա­տաս­խա­նա­տուն բազ­միցս պար­զա­բա­նե­լ են, որ ա­մեն ինչ հս­տա­կեց­ված է, և բո­լորն էլ տե­ղե­կաց­ված են, սա­կայն ադր­բե­ջան­ցի­ներն անդ­րդ­վե­լի էին։ Վեր­ջին­ներս ստի­պե­լ են, որ ուխ­տա­վոր­նե­րի խում­բը վե­րա­դառ­նա Գե­տա­վան և սպա­սի ճշ­տում­նե­րի։ Ե­րեք ժամ սպա­սե­լուց ու կր­կին ճշգր­տում­ներ ա­նե­լուց հե­տո, ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րը խում­բը նո­րից ու­ղեկ­ցե­լ են դե­պի Դա­դի­վանք, սա­կայն, այն­տեղ ևս եր­կար սպա­սել տա­լով, ադր­բե­ջան­ցի­նե­րը չեն հա­մա­ձայ­նե­լ բա­ցել ճա­նա­պար­հը` պատ­ճա­ռա­բա­նե­լով, որ իրենք հրա­ման են ստա­ցել ար­գե­լել ոչ միայն ուխ­տա­վոր­նե­րի, այլև հեր­թա­պա­հու­թյան ե­կած հոգևո­րա­կան­նե­րի մուտ­քը սր­բա­վայր։

Եր­կար քաշք­շուկ­նե­րից հե­տո, խում­բը ե­րե­կո­յան ստիպ­ված վե­րա­դար­ձել Ստե­փա­նակերտ։ Ուխ­տա­վոր­նե­րը խնդ­րե­լ են ՌԴ խա­ղա­ղա­պահ ու­ժե­րին գո­նե սր­բա­պատ­կե­րը հասց­նել Դա­դի­վանք։ Ար­ցա­խի թե­մի պա­տաս­խա­նա­տու­նե­րը մտա­դիր են խն­դի­րը հասց­նել հա­մա­պա­տաս­խան ա­տյան­նե­րի։–0–
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:46
08 Ապրիլի 2021
Ջրականի շրջանում հայտնաբերվել է 7 աճյուն, ադրբեջանցիները փոխանցել են ևս երկու աճյուն. ԱԻՊԾ
Ջրականի շրջանում հայտնաբերվել է 7 աճյուն, ադրբեջանցիները փոխանցել են ևս երկու աճյուն
21:18
08 Ապրիլի 2021
Պուտինն Ալիևի հետ քննարկել է Արցախի շուրջ տիրող իրավիճակը Փաշինյանի հետ հանդիպումից հետո
Պուտինը Փաշինյանի հետ հանդիպումից հետո քննարկել է Արցախի շուրջ տիրող իրավիճակն Ալիևի հետ
18:05
08 Ապրիլի 2021
Փաշինյանն Արցախի նախագահին է ներկայացրել Պուտինի հետ հանդիպման արդյունքները (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հանդիպել է Արցախի նախագահի հետ, ի՞նչ են քննարկել. ՎԻԴԵՈ
17:08
07 Ապրիլի 2021
Ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել զոհված զինծառայողի աճյուն. ԱԻՊԾ
Ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել զոհված զինծառայողի աճյուն
16:26
06 Ապրիլի 2021
Ադրբեջանցիները Շուշիից ներխուժել են Ստեփանակերտ ու պղծել հուշարձանի մոտ գտնվող ցուցանակը. WarGonzo (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցիները Շուշիից ներխուժել են Ստեփանակերտ ու պղծել հուշարձանի մոտ գտնվող ցուցանակը. WarGonzo. ՎԻԴԵՈ
13:45
05 Ապրիլի 2021
Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը
Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը. բանաձևն ընդունվել է միաձայն
18:42
03 Ապրիլի 2021
Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել է ևս երկու աճյուն. ԱԻՊԾ
Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել է ևս երկու աճյուն
22:30
02 Ապրիլի 2021
Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը խորհրդակցություն է հրավիրել
Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը խորհրդակցություն է հրավիրել
15:08
02 Ապրիլի 2021
Կրեմլը մեկնաբանել է ադրբեջանցի զինվորականների հայտարարությունը Ղարաբաղում «Իսկանդերի» բեկորներ գտնելու մասին
Կրեմլը մեկնաբանել է ադրբեջանցի զինվորականների հայտարարությունը Ղարաբաղում «Իսկանդերի» բեկորներ գտնելու մասին
13:15
02 Ապրիլի 2021
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ. հրապարակվել են Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 52 զինծառայողների անունները
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ. հրապարակվել են Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 52 զինծառայողների անունները
15:19
01 Ապրիլի 2021
Այսօր Ասկերանի շրջանից հայտնաբերվել է ևս մեկ`նախնական տվյալներով քաղաքացիական անձի աճյուն. ԱԻՊԾ
Այսօր Ասկերանի շրջանից հայտնաբերվել է ևս մեկ`նախնական տվյալներով քաղաքացիական անձի աճյուն, զինադադարից հետո հայտնաբերվել կամ հայկական կողմին է փոխանցվել 1527 աճյուն
20:15
31 Մարտի 2021
Ադրբեջանը Հադրութի շրջանից մեկ աճյուն է փոխանցել հայկական կողմին, մեկ աճյուն էլ հայտնաբերվել է Ֆիզուլիի շրջանից. ԱԻՊԾ
Ադրբեջանը Հադրութի շրջանից մեկ աճյուն է փոխանցել հայկական կողմին, մեկ աճյուն էլ հայտնաբերվել է Ֆիզուլիի շրջանից