Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է առաջնագծում տիրող իրավիճակը

19.10.2020, 22:15
Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է առաջնագծում տիրող իրավիճակը
Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է առաջնագծում տիրող իրավիճակը
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ ճեպազրույցի ընթացքում ներկայացրել է առաջնագծում տիրող իրավիճակը։

Загружается новость ... "Лево"

«Այսօր վաղ առավոտյան նորից մարտերը շարունակվել են։ Հյուսիսային և հարավային ուղղությամբ հակառակորդը փորձել է հարձակողական գործողություններ ծավալել», – նշեց Հովհաննիսյանը։

Նա ավելացրեց, որ հակառակորդը հյուսիսային ուղղությամբ հետ է շպրտվել մեկ–երկու գրոհներից հետո։

«Հարավային ուղղությամբ տևական ժամանակ ծանր մարտերը շարունակվում էին, սակայն հիմնականում կողմերը դիրքային փոփոխություններ, զորաշարժեր գրեթե չեն ունեցել», – ասաց Հովհաննիսյանն`ընդգծելով, որ այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է։–0–