Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է Հադրութում տիրող իրավիճակը
16.10.2020,
22:25
Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է Հադրութում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է Հադրութում տիրող իրավիճակը։
«Ես անհանգստությունների համար առանձին տեղամասերի իրավիճակը չեմ ուզում ներկայացնել։ Առանձին ուղղություններում եթե մեր զորքերը նահանջում են, աջ ու ձախ են քաշվում, վերախմբավորումներ են անում, պետք չի այդ առանձին ուղղությունների վրա այդպես ֆիքսվել, առանձին իրավիճակներ պարզաբանել։ Մեր զորքերը հերոսական ու շատ ծանր պայքար են մղում, իրոք շատ ծանր, երբեմն դա չի երևում, բայց մարտերը շատ ծանր են։ Մեր դեմ կանգնած է շատ ուժեղ թշնամի, բայց պիտի հաղթենք ու հաղթելու ենք, ես վստահ եմ», – ընդգծեց Հովհաննիսյանը։
Նա ասաց, որ Հադրութում առանձին վիճակը չի փոխվել, վերջին 2–3 օրերի ընթացքում իրավիճակը որպես կանոն նույնն է։–0–
Загружается новость ... "Лево"