ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հերքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, թե նրանք իբր գրավել են Հադրութը։
«Իլհամ Ալիևի հերթական ցննդաբանությունը, թե իբրև Հադրութը գրավել են, իրականությունից հեռու է այնքան, որքան ադրբեջանական ահաբեկված զորքը Հադրութից: Այսինքն տասնյակ կիելոմետրեր», – գրել է Պողոսյանը Facebook–յան իր էջում:
Հերքումով է հանդես եկել նաև ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Ես հենց հիմա Հադրութում եմ և չգիտես ինչու մենակ հայերի եմ տեսնում», – գրել է Հովհաննիսյանը Facebook–յան իր էջում։–0–