Արցախում՝ վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետի ավայրում հայտնաբերվել է 170 աճյուն և մասունք, դրանք կտեղափոխվեն ՀՀ
10:47
29 Սեպտեմբերի 2023
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետի տարածքում փրկարարական խմբերը շարունակում են իրականացնել որոնումներ, հաղորդում է Արցախի փրկարար ծառայությունը։
Մինչ օրս նույն տարածքից հայտնաբերվել և դատաբժշկական փորձաքննության բյուրո է տեղափոխվել` ընդհանուր 170 աճյուն և մասունք, իսկ անձնական իրերը` օպերատիվ շտաբ։
Աճյուններն ու մասունքները կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն` ԴՆԹ միջոցով ինքնությունները պարզելու համար։-0-
Եվրամիությունն ակտիվացրել է Արցախից տեղահանվածներին 5,2 միլիոն եվրոյով աջակցելու մեխանիզմ, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը