ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արցախում կրկին թիրախավորվել են լրագրողները։
Загружается новость ... "Лево"
Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը Facebook–յան իր էջում։
«Արցախում կրկին թիրախավորվել են լրագրողները, Մարտակերտում միջազգային և տեղացի լրագրողներին տեղափոխող միկրոավտոբուսը հրետակոծության հետևանքով վնասվել է, կարևորը վիրավորներ չունենք», – գրել է նա։
Նախօրեին տեղեկություն էր ստացվել, որ Մարտունիում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորվել են Le Monde-ի 2 լրագրող (Ֆրանսիայի քաղաքացիներ): Նրանց տեղափոխել են Մարտունու հիվանդանոց, այսօր վիրավոր լրագրողները Երևանից տեղափոխվել են Ֆրանսիա:
Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաև Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող Agence France-Presse (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան:
Մարտական գործողությունները լուսաբանելու ժամանակ հարձակման է ենթարկվել նաև Ժամը լրատվականի նկարահանող խումբը, վիրավորվել է օպերատոր Արամ Գրիգորյանը։ Նույնպես տեղեկություն կա, որ 24News հրատարակության լրագրող Սևակ Վարդումյանը ևս վիրավորում է ստացել մեջքի շրջանում ադրբեջանական օդուժի կողմից Մարտունի քաղաքի ռմբակոծության հետևանքով: Նրան հոսպիտալ են տեղափոխել: «Дождь» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Տիխոն Ձյադկոն գրել է, որ հեռուստաալիքի գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին ԼՂ Մարտունի քաղաքում ընկել է ռմբակոծության տակ: Այնտեղ է գտնվել է CivilNet-ի նկարահանող խումբը. ռմբակոծության հետևանքով հինգ հոգուց ոչ ոք չի տուժել, չնայած, լրագրող Թաթուլ Հակոբյանի հաղորդմամբ, հարվածները հասցվում են քաղաքացիական օբյեկտներին:–0–