ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում ծավալված մարտերի արդյունքում ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են թշնամական թվով 5 անօդաչու թռչող սարք:
Загружается новость ... "Лево"
Այս մասին հաղորդվում է Արցախի Պաշտպանության բանակի Facebook–յան էջում։
Արցախում իրավիճակի սրացման մասին
Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։ Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, կորցրել է նաև մեծ քանակի տեխնիկա։
Հայկական կողմը միջազգային հանրությանը, այդ թվում ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, տեղեկացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի, այդ թվում՝ խաղաղ բնակավայրերի հրթիռակոծման մասին:\
Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 500-ից ավելի զինծառայող, կան բազմաթիվ վիրավորներ։ Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։
Հոկտեմբերի 18–ին ժամը 00։00–ին ղարաբաղյան հակամարտության գոտում ուժի մեջ է մտել հումանիտար զինադադարի մասին պայմանավորվածությունը: Սակայն Ադրբեջանը կրկին խախտել է պայմանավորվածությունն ու անցել հարձակման։–0–
ԱԳ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դեսպանների հետ. քննարկվել են ԼՂ-ում հետպատերազմական իրադրությանը, տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր. ՎԻԴԵՈ
Ադրբեջանը, խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը, օկուպացրել է Խծաբերդ, Հին Թաղեր գյուղերը, գերեվարել 64 զինծառայողի. Արցախի ԱԳ նախարարը նամակներ է հղել միջազգային կառույցներին