440.28
4.2
418.52
+8
Եղանակը Երևանում
Հայ

Արցախում հայտնաբերվել է խաղաղ բնակիչների և զինծառայողների 105 մարմին

17:04
25 Սեպտեմբերի 2023
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Արցախում ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց որոնողական աշխատանքները շարունակվում են:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարների գործուն մասնակցությամբ, զոհված և անհայտ համարվող զինծառայողների ու քաղաքացիական անձանց որոնողափրկարարական աշխատանքները սեպտեմբերի 21-ից շարունակվում են Արցախի ամբողջ տարածքում։

Սեպտեմբերի 21-ին Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասից հայտնաբերվել է քաղաքացիական 1 անձի մարմին։

Սեպտեմբեր 22-ին իրականացված որոնումների արդյունքում Շուշիի շրջանի Ղայբալիշենի տարածքից հայտնաբերվել և տարհանվել է վիրավորում ստացած մեկ զինծառայողի, իսկ Չարեքտարից`զոհված 2 զինծառայողի մարմին։

Սեպտեմբերի 23-ին տարհանվել է 68 մարմին, որից 4-ը` քաղաքացիական անձինք են Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղից, ընդ որում` 2 երեխա և տարեց ամուսիններ։

Նույն օրը Նախիջևանիկ և Սարուշեն գյուղերի տարածքից հայտնաբերվել է 2 քաղաքացի, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Սեպտեմբերի 24-ին տարբեր ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում տարհանվել է ընդհանուր 34 մարմին, իսկ Ասկերանի շրջանի Շոշ գյուղից` քաղաքացիական 3 անձ է հայտնաբերվել։

Որոնողակափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Արդյունքների մասին ԱԻ ծառայությունը պարբերաբար կհրապարակի տեղեկություններ։

Արցախի արտակարգ իրավիճակների պետաան ծառայությունից հայտնում են, որ անհայտության մեջ գտնվողների մասին հստակ տեղեկություններ ունենալու դեպքում`անհրաժեշտ է անմիջապես դիմել օպերատիվ շտաբ։

Օպերատիվ շտաբ-047 95 75 51
ԱԻՊԾ թեժ գիծ` 911։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:48
05 Հոկտեմբերի 2023
Արայիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել 9 հոդվածով
Ադրբեջանում Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել 9 հոդվածով
10:45
05 Հոկտեմբերի 2023
Արցախի նախագահ Սահմվել Շահրամանյանը Հայաստանում է
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն արդեն Հայաստանում է
10:24
05 Հոկտեմբերի 2023
Արտակ Բեգլարյանը հայտնել է, թե քանի հայ է մնացել Արցախում Ադրբեջանի իշխանության տակ
Արցախի նախկին պետնախարարը հայտնել է, թե քանի հայ է մնացել Արցախում Ադրբեջանի իշխանության տակ
19:47
04 Հոկտեմբերի 2023
Փաշինյան. ԼՂ-ն Ադրբեջանի կազմից դուրս երբեք ոչ մեկը չի ճանաչել, այդ թվում՝ Հայաստանը
Փաշինյանի խոսքով, ԼՂ-ն Ադրբեջանի կազմից դուրս երբեք ոչ մեկը չի ճանաչել, այդ թվում՝ Հայաստանը
21:15
03 Հոկտեմբերի 2023
ԵՄ–ն 5,2մլն եվրո կհատկացնի տեղահանված արցախցիներին օգնելու համար. Եվրահանձնաժողովի նախագահ
Եվրամիությունն ակտիվացրել է Արցախից տեղահանվածներին 5,2 միլիոն եվրոյով աջակցելու մեխանիզմ, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը
21:10
03 Հոկտեմբերի 2023
Արցախի նախկին նախագահները և ԱԺ նախագահը ձերբակալվել են
Արցախի նախկին նախագահները և ԱԺ նախագահը ձերբակալվել են
11:09
03 Հոկտեմբերի 2023
55 ժամ մեքենայի ղեկին․ 13 տարեկան Գոռն ընտանիքին Արցախից Հայաստան է հասցրել
13 տարեկան Գոռը միայնակ 55 ժամ մեքենայի ղեկին է եղել՝ 8 հոգանոց ընտանիքին Արցախից Հայաստան հասցնելու համար: Այլընտրանք չի ունեցել
10:43
03 Հոկտեմբերի 2023
Ինչպե՞ս կարող են Արցախից տեղահանված անձինք ստանալ իրենց հատկացվող 100 հազ. դրամ միանվագ աջակցությունը
Ինչպե՞ս կարող են Արցախից տեղահանված անձինք ստանալ իրենց հատկացվող 100 հազ. դրամ միանվագ աջակցությունը
09:58
03 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանցիները ձերբակալել են Արցախի ԱԱԾ տնօրենին. ԶԼՄ
Ադրբեջանցիները ձերբակալել են Արցախի ԱԱԾ տնօրենին
13:57
02 Հոկտեմբերի 2023
ԼՂ-ից բռնի տեղահանվածներն աջակցություն ստանալու համար պետք է բացեն քարտային հաշիվներ. Փաշինյան
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ–ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերն ու հետագա քայլերը
13:30
02 Հոկտեմբերի 2023
Արցախում տապալվել է Եվրոպայում մեծությամբ երկրորդ խաչը
Արցախում տապալվել է Եվրոպայում մեծությամբ երկրորդ խաչը
12:50
02 Հոկտեմբերի 2023
Արցախի նախկին առաջնորդները դուրս չեն եկել են Ստեփանակերտից, ընթանում են բանակցություններ
Արցախի նախկին առաջնորդները դուրս չեն եկել են Ստեփանակերտից