Արցախում հակառակորդի կրակից զինծառայող է վիրավորվել
29.11.2019,
21:39
Արցախում հակառակորդի կրակից զինծառայող է վիրավորվել. վիճակը ծանր է

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արցախում հակառակորդի կրակից 22–ամյա զինծառայող է վիրավորվել, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Загружается новость ... "Лево"
«Նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:15-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը», – նշվում է ՊՆ հաղորդագրության մեջ:
Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծանր կայուն:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:–0–