Արցախում հակառակորդի կրակի հետևանքով զինծառայող է վիրավորվել

28.08.2021, 23:07
Ադրբեջանի ԶՈւ-ն թիրախային կրակ է բացել ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ

Արցախում հակառակորդի կրակի հետևանքով զինծառայող է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․  Օգոստոսի 28-ին, ժամը 15:20-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները  հերթական անգամ սադրանքի են դիմել, խախտելով հրադադարն ու թիրախային կրակ բացելով Արցախի Թաղավարդ բնակավայրի ուղղությամբ տեղակայված ՊԲ մարտական դիքերի ուղղությամբ,ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Տիգրանի Շահնազարյանը, հաղորդում է ԱՀ ՊԲ-ն:

"ՊԲ ստորաբաժանումների հակազդող գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է", - նշվել է գերատեսչության հաղորդագրության մեջ:-0-