Արցախում բջջային կապի խափանումներ են. նախարարությունից պարզաբանում են

17.12.2021, 13:46
Արցախում բջջային կապի խափանումներ են. նախարարությունից պարզաբանում են
Արցախում բջջային կապի խափանումներ են. նախարարությունից պարզաբանում են
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արցախում բջջային կապի խափանումներ են։

Ինչպես հաղորդում է «ԱՌԿԱ Տելեկոմ» հեռահաղորդակցական պորտալը, հղում անելով Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, բջջային կապի խափանումները պայմանավորված են թշնամու կողմից հաճախականությունների խլացմամբ։

«Քայլեր ենք ձեռնարկում բանակցային եղանակով հարցին լուծում տալու կապակցությամբ։ Հորդորում ենք զերծ մնալ անհարկի շահարկումներից», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–