Արցախում Ադրբեջանի կրակից վիրավորված երեք զինվորները վիրահատվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում

15.10.2021, 10:34
Արցախում Ադրբեջանի կրակից վիրավորված երեք զինվորները վիրահատվել են, նրանցկյանքին վտանգ չի սպառնում
Արցախում Ադրբեջանի կրակից վիրավորված երեք զինվորները վիրահատվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արցախում Ադրբեջանի կրակից վիրավորված երեք զինվորները վիրահատվել են, նրանք կյանքին վտանգ չի սպառնում։

Այս մասին հայտնել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը Facebook–յան իր էջում։

«Քիչ առաջ վերադարձա Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից ու հանրապետական բժշկական կենտրոնից, որտեղ երեք վիրավոր զինվորի վիրահատություններ են տեղի ունեցել: Դրանք բոլորն անցել են հաջող, և վիրավորներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Մեծագույն շնորհակալություն մեր բժիշկներին՝ իրենց առաքելությունը բարձր նվիրումով ու արհեստավարժությամբ իրականացնելու համար», – նշել է նա:

Հիշեցնենք, որ նախօրեին երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող:-0-