431.27
5.71
396.02
+1
Եղանակը Երևանում
Հայ

Արցախում Ադրբեջանի հարձակումից տուժած 6 զինծառայողներից երկուսի վիճակը ծանր է, մի քանի այլ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ևս կրակոցներ են արձակվել

00:04
15 Հոկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանական զինված ուժերի հարձակումից Արցախում վիրավորում է ստացել 6 զինծառայող, որոնցից երկուսի վիճակը ծանր է, հայտնում է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: 

Խոսքը Արցախի Նոր Շեն համայնքի մասին է, որի անմիջական հարևանությամբ են տեղակայված ադրբեջանական զինված ուժերի դիրքերը: Արցախի Հարավ և մի քանի այլ քաղաքացիական բնակավայրի ուղղությամբ ևս կրակոցներ են արձակվել: 

«Քիչ առաջ խոսեցի Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ, ով այս պահին այցելել է զինվորական հոսպիտալ, քննարկեցինք մանրամասները», – նշել է Թաթոյանը: 

Սա ադրբեջանական իշխանությունների ցեղասպան, ֆաշիստական քաղաքականության ուղիղ արդյունքն է: 

«Ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը հայկական քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ լրջագույն սպառնալիք է մարդկանց անվտանգության ու խաղաղ համար, նրանց կյանքի իրավունքի ոտնահարում է», – նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը: 

Հաշվի առնելով, որ Արցախի պաշտպանության բանակի դիրքերը Նոր Շեն ու մյուս համայնքների անմիջական հարևանությամբ պաշտպանում են քաղաքացիական բնակիչների կյանքն ու անվտանգությունը, ակնհայտ է, որ վիրավորում ստացած բոլոր զինվորների առողջությանը վնաս պատճառելու համար ադրբեջանական զինված ուժերն ուղիղ պատասխանատվություն են կրում իրենց հանցավոր արարքների համար։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:15
30 Հունվարի 2023
Ո՛չ Լեռնային Ղարաբաղը, ո՛չ ՀՀ-ն իրավազորություն կամ վերահսկողության որևէ ֆունկցիա չունեն Լաչինի միջանցքում. Ռուբինյան
՛չ Լեռնային Ղարաբաղը, ո՛չ ՀՀ-ն իրավազորություն կամ վերահսկողության որևէ ֆունկցիա չունեն Լաչինի միջանցքում, հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը
15:14
26 Հունվարի 2023
Այսօր Ստեփանակերտի գազի մատակարարումը կվերականգնվի, սակայն շրջանների գազի մատակարարումը նույն ժամին կդադարեցվի
Ստեփանակերտի բնակչության գազի մատակարարումը կվերականգնվի, սակայն շրջանների գազի մատակարարումը նույն ժամին կդադարեցվի
11:27
26 Հունվարի 2023
«Դուք չեք կարող մեզ ջնջել». Շերն ու Էրիկ Էսրայելյանը հոդված են գրել Արցախում տիրող ճգնաժամի մասին
«Դուք չեք կարող մեզ ջնջել». Շերն ու Էրիկ Էսրայելյանը հոդված են գրել Արցախում տիրող ճգնաժամի մասին
09:49
25 Հունվարի 2023
Արցախի ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
Արցախի ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
12:28
24 Հունվարի 2023
Այսօրվանից Արցախում կդադարեցվի գազալցակայանների աշխատանքը
Այսօրվանից Արցախում կդադարեցվի բոլոր գազալցակայանների աշխատանքը
15:57
23 Հունվարի 2023
«Դուք լավ չեք պատկերացնում, թե Արցախի հայերը որքան ուժեղ են». Ռուբեն Վարդանյանը BBC–ի եթերում` արցախահայերի վճռականության մասին
Ռուբեն Վարդանյանը BBC հեռուստաընկերության Hard Talk ծրագրում հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ արցախահայերը շատ վճռական են տրամադրված մնալու իրենց հայրենիքում
14:38
20 Հունվարի 2023
Ադրբեջանը մասամբ բացել է ՀՀ–ից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, սակայն գազամատակարարումը կվերականգնվի որոշակի սահմանափակումներով
Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, սակայն թույլ ճնշման պատճառով գազամատակարարումը Հանրապետությունում կվերականգնվի  որոշակի սահմանափակումներով
15:51
18 Հունվարի 2023
«Կարծում եմ, որ այդ հարցն առաջիկայում կկարգավորվի». Լավրովը` Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին
Լավրովը հայտարարել է, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հետ կապված հարցն առաջիկայում կկարգավորվի
09:54
18 Հունվարի 2023
Դեմքերը փակած 10-15 ադրբեջանցիներ մտել են արցախցի երեխաներին տեղափոխող մեքենայի մեջ. երեխաներից մեկն ուշաթափվել է
Դեմքերը փակած 10-15 ադրբեջանցիներ մտել են արցախցի  երեխաներին տեղափոխող մեքենայի մեջ. երեխաներից մեկն ուշաթափվել է
09:47
18 Հունվարի 2023
Ադրբեջանը կրկին խափանել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը:
Ադրբեջանը կրկին խափանել է Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը
21:26
17 Հունվարի 2023
Արցախի գազամատակարարումը վերականգնվել է
Վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը խափանվել էր Ադրբեջանի կողմից այսօր՝ ժամը 13.00-ին
14:54
17 Հունվարի 2023
Ռուբեն Վարդանյանը հրատապ խորհրդակցություն է հրավիրել
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հրատապ խորհրդակցություն է հրավիրել