Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել

01.06.2019, 11:07
Արցախում 19–ամյա զինծառայող է զոհվել։
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել  հակառակորդի կողմից արձակված կրակոցից։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, հունիսի 1-ին՝ ժամը 07:30-ի սահմանում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից  մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ  հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված  Սիփան Սերժիկի Մելքոնյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։–0–